×


Մարինա Թագակչյանն առաջին անգամ կմայրանա :)

2013 թվականի հոկտեմբերին ամուսնացած Մարինա Թագակչյանն ու Ալեքսանդր Քալանթարն այս տարվա հուլիսին ծնողներ կդառնան. BRAVO.am-ի հետ զրույցում  երգահան-հեռուստահաղորդավարուհին հաստատել է իր հղիության մասին լուրը եւ հայտնել` ըստ բժշկական հետազոտության, դուստր են ունենալու:

Մարինա Թագակչյանն առաջին անգամ կմայրանա


Նա մեր նախորդ զրույցի ժամանակ խոստովանել էր, որ մանկուց երազել է երեք որդի ունենալու մասին, եւ բալիկի սեռը պարզելուց հետո ամուսնու ուրախությունն ավելի մեծ է եղել.“Երբ բժիշկը մեզ ասաց, որ աղջիկները հայրերին են նման լինում, նա էլ ավելի ուրախացավ:): Հիմա անվան տարբերակներ ենք որոշում. տատիկների անունները գեղեցիկ են, բայց ավելի շատ հակված ենք, որ երեխան ինքն իր անունն ունենա”:

Մարինան հղիության ընթացքում շարունակում է դասավանդել, հաղորդումներ եւ կորպորատիվ միջոցառումներ վարել.“Ինձ այսպես ավելի լավ եմ զգում: Եթե հնարավոր լինի, մինչեւ ծննդաբերությունս կշարունակեմ աշխատել: Հաճախ ուսումնասիրում եմ մանկական պարագաները, բայց դեռ շուտ է գնումների համար”:

Մարինա Թագակչյանը եւ Ալեքսանդր Քալանթարը


Ապագա մայրիկը վստահ է, որ հասուն տարիքում ավելի գիտակցված է ծնող դառնալը.“Կարծում եմ` ես էլ, ամուսինս էլ ավելի շատ բան կկարողանանք երեխային տալ, ավելի լավ կդաստիարակենք, քան եթե 18-19 տարեկան լինեինք”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Մարինա Թագակչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW