×


Մարինա Մարտիրոսյան.“Հենց այսպիսի ամուսնու մասին եմ երազել”

Նա վարում էր “Արեւներ” եւ “Պարահանդես” հեռուստատեսային նախագծերը, դասավանդում էր Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնում, ինչպես նաեւ “Արեւներ” մանկապատանեկան երգի անսամբլում: Այս ամենը թողնելով անցյալում` պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարիտիրոսյանն 2011-ին ամուսնացավ եւ բնակություն հաստատեց Մոսկվայում:

Մարինա Մարտիրոսյանն` ամուսնու հետ


Ընտանիք կազմելուն պատրաստ էր, բայց որ կապրի Ռուսաստանի մայրաքաղաքում,  չի էլ ենթադրել.“Համերգներով շատ եմ եղել այնտեղ, հյուրի կարգավիճակում քաղաքը հավանել էի, բայց միայն այդքանը”,-BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է նա:

Պարուհու եւ ամուսնու ծանոթությունը բավական հետաքրքիր է եղել. նախ Արթուրն իր ապագա կնոջը տեսել է եթերում, իսկ հետո զույգի միջեւ “միջնորդի” դերը ստանձնել է Մարինայի ապագա սկեսուրը.“Չեմ ասի, թե իմ երազած հանդիպումն էր. այն ավելի գեղեցիկ ստացվեց, քան սպասում էի:): Հենց այսպիսի ամուսնու մասին եմ երազել”:

Մարինա Մարտիրոսյանի ամուսինն ու դուստրը


BRAVO.am-ը տարիներ առաջ պատմել էր, որ Մարինան զբաղվում է լեռնագնացությամբ, սակայն էքստրեմալ նախասիրությունը եւս թողել է անցյալում.“Հայաստանում շատ բուռն էր գործունեությունս, բայց ինձ համար ընտանիքն առաջնային է: Երեխան ամենասպասվածն էր մեր կյանքում”:

Մարինա Մարտիրոսյանի ընտանիքը


Մայրանալու լուրը փոքր-ինչ վախեցրել է պարուհուն` պայմանավորված կազմվածքային փոփոխություններով, բայց հետո մոռացել է դրա մասին.“Գիրացա 16 կիլոգրամով, բայց հետո շատ արագ վերականգնեցի քաշս: Ի դեպ, մեկ երեխայով չենք սահմանափակվի, ուզում ենք շատ բալիկներ ունենալ”:

Մեկուկես տարեկան երեխայի խնամքն ու տնային գործերը նա վերջին շրջանում համատեղում է հաղորդավարուհու աշխատանքի հետ.“Վարում եմ Ռուսաստանում առաջին հայ-ռուսական հեռուստաալիքի` “ARM TV”-ի նորությունների հայկական թողարկումը”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինա Մարտիրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW