×


Մարինայի եւ Սեյրանի զագսով ամուսնությունն ու առաջիկա հարսանիքը

Պատանի հանդիսատեսի թատրոնի երիտասարդ դերասաններ Սեյրան Մովսիսյանի ու Մարինա Մնացականյանի ռոմանտիկ նշանադրության մասին պատմել ենք: Դրանից հետո զույգը որոշել է նաեւ ավանդական արարողություն անել երկու ընտանիքների մասնակցությամբ: Մարինան BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է կյանքի նոր փուլի եւ առաջիկա հարսանիքի մասին:

«Մեր հարաբերություններում անակնկալները շատ մեծ տեղ են զբաղեցնում: Ամեն անգամ առիթը բաց չենք թողնում միմյանց զարմացնելու համար: Սրտիս խորքում գիտեի, որ երբ պահը գա, Սեյրանը հետաքրքիր բան կմտածի եւ ամուսնության առաջարկություն կանի»,-ասել է դերասանուհին:

Սեյրան Մովսիսյանը եւ Մարինա Մնացականյանը


Նշանադրության օրը դերասաններն իրենց ամուսնությունը գրանցել են ՔԿԱԳ գործակալության Ամուսնության պալատում, իսկ հարսանիքը սարերի հետեւում չէ.«Ես միշտ երազել եմ ավանդական հարսանիք ունենալ, զուռնա-դհոլով, լավաշով, մեղրով…: Սեյրանն էլ կատարում է իմ երազանքը: Մենք կանենք հայկական ավանդական հարսանիք»:

Մարինան դեռ չի ընտրել հարսի զգեստը.«Հուսամ՝ ամեն ինչ իր ժամանակին կանենք եւ շատ լավ օր կանցկացնենք: Ես եւ Սեյրանն այնքան ավ ենք զգում իրար, այնքան լավ ենք ճանաչում, որ նախապատրաստական աշխատանքներում ընդհանրապես վիճաբանություններ չեն լինում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարինայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին