Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում այսօր պսակադրվել են դերասաններ Մարինա Մնացականյանը եւ Սեյրան Մովսիսյանը: BRAVO.am-ը ներկա է եղել հարսանեկան իրադարձությանը, լուսանկարել հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:
Մարինա Մնացականյանի եւ Սեյրան Մովսիսյանի հարսանիքին
Երիտասարդ զույգը պսակադրվել է դերասան Սամվել Դանիելյանի քավորությամբ. «Այդ հարցը նույնիսկ չի քննարկվել, քանի որ նրանք ներկա են եղել մեր հարաբերությունների ծննդին, զարգացմանը: Ինքնըստինքյան է եղել, մենք գիտեինք, որ այդպես էլ պետք է լինի»:
Մեզ հետ զրույցում նորահարսիկն ասել է, որ փորձել են պահպանել հարսանեկան ավանդական երթուղին: Սեյրանը նախ իրենց տուն է գնացել դհոլ-զուռնայով, նաեւ մեղր են կերել եւ այլն:
Սամվել Դանիելյանը, Սեյրան Մովսիսյանը, Մարինա Մնացականյանը եւ Սիրանուշ Լազյանը
Պարզվում է՝ զույգը պահպանել է նաեւ փեսայի՝ հարսի զգեստը նախապես չտեսնելու ավանդույթը.«Իհարկե, քննարկվում էր տարբերակ, որ նա եւս մասնակցի զգեստի ընտրությանը, բայց որոշեցինք անակնկալ անել, քանի որ դա իմ ամենասիրելի պահերից է»,-ասել է Մարինան եւ նշել, որ օրվա ընթացքում այլ անակնկալներ եւս նախատեսված են.«Հարսի պարն է անակնկալ լինելու Սեյրանի համար, շատ կուզեի երգել, ուղղակի շատ ամոթ կլինի, քանի որ երգել չգիտեմ:)»:
Զույգի հարսանեկան բոլոր աքսեսուարները կանաչ եւ սպիտակ գույների մեջ են: Անդրադառնալով ռեստորանային համալիրներից մեկում կայանալիք խնջույքին՝ դերասանուհին ասել է.«Ինձ թվում է՝ շատ ուրախ հարսանիք է լինելու: Այն մարդիկ են հրավիրված, ովքեր սրտանց կգան եւ կուրախանան, բոլորը մտերիմներ եւ հարազատներ են»:
Սեյրան Մովսիսյանի եւ Մարինա Մնացականյանի հարսանիքին
Մարինան կարծում է՝ շատերը սխալ պատկերացում ունեն ընտանիք կազմելու մասին.«Ասում են, որ ամուսնությունը սիրո, հարաբերությունների ավարտն է, բայց եթե ճիշտ հարաբերություններ են, ապա հարսանիքը միայն սիրո շարունակությունն է»:
BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիաննա Պետրոսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: