×


Մարինկա Խաչատրյանի անունից կեղծ նամակները հայտնիներին

Գաղտնիք չէ, որ հայտնի մարդկանց անուններով սոցիալական ցանցերում կեղծ էջեր են բացվում: Պարզվում է` դրա պատճառով անհարմար վիճակում է հայտնվել նաեւ Մարինկա Խաչատրյանը, ով հանդես կգա «Ֆուլ Հաուս» հումորային նախագծի նոր եթերաշրջանում:

Մարինկա Խաչատրյանը


Երիտասարդ դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ իր անվամբ կեղծ էջի օգտատերը փորձում է կապի մեջ մտնել իր մտերիմների, գործընկերների եւ շոու-բիզնեսից հայտնի այլ դեմքերի հետ:

«Ամեն օր լսում եմ տարբեր արձագանքներ, ասում են` նույնիսկ շատ վատ կերպով եմ պատասխանում մարդկանց: Եղել են դեպքեր, որ գրել են իմ հարազատներին, եւ որպեսզի ես այդ մասին չիմանամ, փորձել են կանխել` ասելով, որ չպատասխանեն այլ էջերի նամակներին»,-նշել է Մարինկան եւ շեշտել, որ ինքն անձնական էջ չունի «Օդնոկլասսնիկի»-ում:

Մարինկա Խաչատրյանը


 Նա փորձել է լեզու գտնել կեղծ էջերի օգտատերերի հետ, բայց ապարդյուն. «Մի քանի անգամ գրել եմ, որ նույնիսկ սիրելով պետք չէ այնպիսի բաներ անել, որ ինձ վատ զգամ: Այդ ամենը նորից շարունակվում է: Ժամանակին էլ այդ էջերից մեկը կեղծ լուր էր տարածել ու բոլորին խառնել իրար (խոսքը Միհրան Ծառուկյանի հոլովակում նկարահանվելու կեղծ լուրի մասին է-հեղ.): Պիտի հարգենք միմյանց ու նման բաներ չանենք: Փորձեք ինքներդ կայանալ, եթե կարող եք, ամենակարեւորն այս կյանքում դա է»:

Հարցին` ինչպես կարելի է տարբերել` էջն իրական է, թե ոչ, Մարինկան պատասխանել է.«Կարծում եմ, պետք է հետեւեն իմ գործունեությանը, ուշադրություն դարձնեն իմ գրառումներին, հրապարակած նկարների որակին ու լրջությանը: Ուրիշ տարբերակ չեմ կարող առաջարկել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարինկայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին