×


Մարինկա Խաչատրյանն ամուսնության առաջարկ է ստացել 22-ամյակի օրը

Մարինկա Խաչատրյանը շատ է սիրում իր տարեդարձի օրը եւ ամեն տարի մեծ շուքով է նշում: Երեկ դերասանուհին 22-ամյակը տոնել է հարազատների եւ ընկերների հետ: Ռեստորանային համալիրներից մեկում տեղի ունեցած խնջույքին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը եւ լուսանկարել հետաքրքիր դրվագները:

Մարինկա Խաչատրյանը


Երեկոյի գլխավոր անակնկալը եղել է ամուսնության առաջարկությունը: Իսկ մինչ այդ դերասանուհին շնորհավորանքներ է ստացել տարեդարձի կապակցությամբ. «Ինձ առաջինը շնորհավորել են ընտանիքիս անդամները եւ սիրելիս: Կեսգիշերին մեր տուն եկան հարազատներս, ընկերներս եւ պանդան: Երեւի հասկացաք, որ անակնկալս պանդայի տեսքով էր:)»,-նշել է նա:

Մարինկա Խաչատրյանը՝ սիրելիի հետ


Մարինկան ուրախությամբ ասել է, որ մտերիմներն ամեն տարի ջանք չեն խնայում իրեն ժպիտներ պարգեւելու համար:

Մարինկա Խաչատրյանը՝ սիրելիի հետ


Դերասանուհու տարեդարձին ներկա են եղել Նարե Գեւորգյանը, Հասմիկ Խոջյանը, Իրինա Այվազյանը եւ այլ հայտնիներ:

BRAVO.am-ը շնորհավորում է Մարինկային եւ երազանքների իրականացում մաղթում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW