×


Մարկ Սաղաթելյան. “Եթե չլիներ Գերմանիան, հաշմանդամ կմնայի ողջ կյանքս”

Ինչպես տեղեկացրել է BRAVO.am-ը, հոկտեմբերի 24-ին Մարկ Սաղաթելյանը Գերմանիայում հինգ ժամանոց բարդ վիրահատության է ենթարկվել` ժամեր անց “Facebook”-ի իր էջում գրելով, որ ամեն ինչ շատ հաջող է անցել:

Մարկ Սաղաթելյանն իրեն վիրահատած բժշկի հետ


Այսօր արդեն հումորիստը հրապարակել է մի լուսանկար, որտեղ իրեն վիրահատած բժշկի հետ է` վերջինիս անվանելով իր փրկիչը:  Մարկը նաեւ գրել է հետեւյալ մեկնաբանությունը. “Այն մասին, թե ինչ են արել ինձ հետ հայ “բժիշկները”, մանրամասն կգրեմ առաջիկայում: Մեկ բան կասեմ, եթե չլիներ Գերմանիան, հաշմանդամ կմնայի ողջ կյանքս”:

Մարկ Սաղաթելյանը


Հունիսի 22-ի գիշերը Մարկ Սաղաթելյանը եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, “Թաթա Փրոդաքշն”-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը ավտովթարի էին ենթարկվել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Շոումենը տեղեկացրել էր, որ վթարից հետո առաջին անգամ կարողացել է ոտքի կանգնել իր 41-ամյակի օրը` սեպտեմբերի 1-ին:

BRAVO.am
Լուսանկարները` Մարկ Սաղաթելյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW