BRAVO.am-ը տեղեկացրել է, որ հունիսի 22-ի գիշերը ավտովթարի են ենթարկվել եւ մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել շոումեն Մարկ Սաղաթելյանը եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, “Թաթա Փրոդաքշն”-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը:
Մարկ Սաղաթելյանը
BRAVO.am-ի հետ զրույցում Գրիգոր Նազարյանի կինը՝ դիզայներ Լիլիթ Մարգարյանը, նշել էր, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում.“Կապաքինվեն”: Իսկ ժամեր առաջ էլ Մարկ Սաղաթելյանն է “Facebook”-ի իր էջում հետեւյալը գրել. “Ընկերներս, բոլորիդ մեծ շնորհակալություն աջակցության համար: Ես շարք եմ վերադարձել. ոչ մի ուժ ինձ չի հաղթահարի, երբ կողքիս կան նման ընտանիք եւ նման ընկերներ: Սիրում եմ բոլորիդ”:
“Մեռնեմ ջանիդ, գժվեցինք այստեղ: Ցավդ տանեմ, հետդ եմ, Մարկ”,-շոումենի գրառման տակ այս խոսքերն է գրել Իսպանիայում բնակվող ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը:
Քրիստինե Պեպելյանը, Մարկ Սաղաթելյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Արմեն Մանուկյանը
“Փառք Աստծո, Մարկ, նամակդ տեսա, սիրտս հանգստացավ”,-գրել է Սյուզի Մելիքյանը: Արտավազդ Ամիրյանն էլ է առողջություն մաղթել. “Ցավդ տանեմ: Բոլորս քեզ հետ ենք”:
“Փառք Աստծո, ամեն ինչ մնաց անցյալում: Շուտափույթ ապաքինում, Մարկ ջան եւ Գոքոր ջան:)”,-գրել է Սոֆի Մխեյանը:
Մարկի գրառմանն արձագանքել է նաեւ Նադեժդա Սարգսյանը.“Փառք Աստծուն, փառք, փառք, փառք… Մարկ ջան, քեզ եւ Գոքորին առողջություն ենք ցանկանում… Մենք ձեզ շատ ենք սիրում”:
BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Մարկ Սաղաթելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: