Մարտ Բաբայանն օրեր առաջ պաշտոնապես ամուսնացել է։ Երգիչն ու պարուհի-արվեստաբան Էլեն Ամյանը հարաբերություններն օրինականացրել են Մոսկվայի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում:
Մարտ Բաբայանն ու Էլեն Ամյանն օրինականացրել են հարաբերությունները
Զույգը նշանադրվել էր հուլիսի 5-ին՝ Սանկտ Պետերբուրգում, որտեղ բնակվում է Էլենի ընտանիքը։ Ամուսնությունից հետո պարուհին տեղափոխվել է Մոսկվա եւ կշարունակի իր աշխատանքով զբաղվել։ Պետերբուրգում գործող «Հայաստան» պարային դպրոց-ստուդիայի ղեկավարը նրա մայրն է, մասնաճյուղ են բացել Մոսկվայում, որը կղեկավարի Էլենը։
Մարտ Բաբայանն ու Էլեն Ամյանն օրինականացրել են հարաբերությունները
Մարտ Բաբայանի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը ներկա է եղել արարողությանը եւ BRAVO.am-ին տրամադրվել է օրվա լուսանկարները. «Մարտը շատ էր ցանկանում, որ Էլենը շուտ տեղափոխվի Մոսկվա, եւ հաշվի առնելով հայկական ընտանիքների ավանդույթը, նրանք այցելեցին ամուսնության գրանցման գործակալություն(ՔԿԱԳ)։ Հարսանիքը կլինի առաջիկայում, օրը դեռեւս չեն որոշել։ Հետաձգելը կապված է Մարտի աշխատանքային խիտ գրաֆիկի հետ. ժամանակ է անհրաժեշտ լավ կազմակերպելու համար»։
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Սոֆյա Ղուլյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: