×


Մարտա.«24-ամյակիս ստացել եմ այն, ինչ ցանկանում էի»

Մարտա Կիրակոսյանի համար հուլիսի 7-ը տոնական էր: Նա երեկ դարձել է 24 տարեկան: Երգչուհին BRAVO.am-ին ասել է, որ հաճելի անակնկալենով հագեցած օր է ունեցել.«Առաջին շնորհավորանքներն ընտանիքիս անդամների կողմից են եղել, հաջորդեցին բարեկամներիս ու մտերիմներիս հեռախոսազանգերը: Այնքան ջերմ խոսքեր ու լավ մաղթանքներ եմ լսել»,-պատմել է նա՝ հավելելով, որ նվերների պակաս նույնպես չի զգացել.«Դրանց մասին չեմ սիրում խոսել, բոլորն էլ ինձ համար շատ թանկ են, չեմ կարող որեւիցե մեկն առանձնացնել: Միայն կասեմ, որ այն, ինչ ցանկանում էի, ստացել եմ»:

Մարտա Կիրակոսյանը


Հոբելյարը տոնական երեկոն անցկացրել է մտերիմ ընկերների միջավայրում.«Չեմ սիրում մեծ խնջույքներ կազմակերպել: Ընկերներիս հանդիպեցի, միասին որոշեցինք` ինչպես անցկացնել օրն ու գործի անցնանք»:

Տարիների ընթացքում Մարտան սկսել է չսիրել իր ծննդյան օրը.«Երբ փոքր էի, անհամբերությամբ էի սպասում տարեդարձիս, բայց տարիների ընթացում տեղի ունեցավ հակառակը, հիմա գիտակցում եմ, որ մեծանում եմ:)»,- ասել է նա:

Մարտա Կիրակոսյանը


Երգչուհու համար իր բոլորն ծննդյան օրերն էլ իրենց տեսակի մեջ հետաքրքիր ու տարբերվող են եղել.«Ամեն տարի յուրօրինակ մի բան արել եմ ու անմոռանալի դարձրել օրը»:

Մարտայից տեղեկացանք, որ այժմ մենահամերգի նախապատրաստական աշխատանքներով է զբաղված: Սեպտեմբերին Երգի պետական թատրոնում հին ու նոր երգերով նա կներկայանա իր հանդիսատեսին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարտայի արխիվից եւ Ռոբերտ Քոլոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW