Հայկական շոու-բիզնեսի հերթական զույգի պսակադրությունը սարերի հետեւում չէ:): Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի` շատերին հայտնի “գաղտնի” սերը, BRAVO.am-ի ունեցած հավաստի տվյալների համաձայն, արդեն օրինական հիմքերի վրա է դրվել. օրերս կայացել է զույգի նշանադրությունը:
Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը նշանադրվել են
Նշենք նաեւ, որ երգչուհին “Ֆեյսբուք”-ի իր էջում օրերս փոխել էր կարգավիճակը` այդ կերպ հայտնելով իր` այլեւս նշանված լինելու մասին, բազմաթիվ շնորհավորանքներ ու “լայքեր” էր ստացել, արձագանքել դրանց, սակայն հետագայում որոշել ջնջել ինֆորմացիան, որը մենք արդեն իսկ պահպանել էինք լուսանկարի տեսքով եւ ներկայացնում ենք ստորեւ:):
Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը նշանադրվել են
BRAVO.am-ը փորձել է թեմայի շուրջ խոսել Հռիփսիմեի եւ Մարտինի հետ: Նշենք, որ զույգը ոչ հաստատել, ոչ հերքել է լուրը:): Մարտին Մկրտչյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ երգչի անձնական կյանքից ոչինչ չեն խոսում. “Երբ զգանք, որ պետք է ինչ-որ բան ասել, կանենք”:
Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը երգչուհու տեսահոլովակի նկարահանումներին
Արմենը նաեւ հայտնել է, որ այժմ Մարտինի հետ պատրաստվում են մեկնել Արցախ, որտեղ տեղի է ունենալու երգչի մենահամերգը. “Մարտ ամսին կլինեն մի շարք համերգներ Արցախում եւ Հայաստանի տարբեր մարզերում: Մարտինը մեծ եռանդով եւ ոգեւորությամբ է պատրաստվում դրանց”:
BRAVO.am-ը եւս շնորհավորում է Հռիփսիմեին եւ Մարտինին նշանադրության կապակցությամբ:):
Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ երգիչների անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: