Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը “Heat” ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, թե ազգակցական կապ ունի ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի հետ, իսկ ավելի հստակ` նրա եղբայրն է` 13-րդ պորտով:
Դեւիդ Քեմերոնը
“The Daily Telegraph”-ը գրում է, որ geni.com ծագումնաբանական կայքի տվյալներով` Քիմ Քարդաշյանի եւ Դեւիդ Քեմերոնի ընդհանուր նախնին ոմն Ուիլյամ Սփենսորն է` ծնված 1555 թվականին:
Քիմ Քարդաշյանը
Լրագրողի հարցին, թե երբեւէ դիտել է “Քարդաշյանների ընտանիք” ռեալիթի-շոուն, քաղաքական գործիչը բացասական պատասխան է տվել:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


×
1,109





