Նարեկ Պետրոսյանը, նույն ինքը` “Մեծ Հայք”-ից հայտնի ռեփեր Նարեկը, որի գործունեությանը BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է, լքել է ամուրիների շարքը:):
Լիլիթն ու "Մեծ Հայք"-ից Նարեկն ամուսնացել են
Նա բարի լուրով կիսվել է նաեւ “ֆեյսբուքյան” ընկերների հետ` գրելով հետեւյալ նախադասությունը`“Ես ամուսնացել եմ:)" եւ, իհարկե, ստանալով բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ:
Թեեւ Նարեկը գաղտնիության յոթ կողպեքի տակ է պահում իր անձնական կյանքը, BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ ռեփերի ընտրյալի անունը Լիլիթ է եւ նա աշխատում է երեւանյան բանկերից մեկում:
"Մեծ Հայք"-ից Նարեկը
Շնորհավորում ենք Նարեկին եւ Լիլիթին` մաղթելով երջանկություն, հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նարեկի անձնական արխիվից


×
30,421






