×


Մենչի երկվորյակների 10-ամյակի լուսանկարները

«Ֆուլ Հաուս» նախագծի պրոդյուսեր, հումորիստ-դերասան Արմեն Պետրոսյանի ու Քրիստինա Սմսարյանի երկվորյակներն արդեն 10 տարեկան են: Աշոտի եւ Մարիայի ծննդյան տարեդարձի կապակցությամբ ծնողները գեղեցիկ խնջույք են կազմակերպել, ինչի մասին տեղեկանում ենք Մենչի հրապարակած լուսանկարներից:

Մարիայի եւ Աշոտի 10-ամյակին


Ինչպես Աշոտը, այնպես էլ Մարիան անհատական տորթ են ունեցել, որոնց ձեւավորումը կատարվել է ըստ երեխաների նախասիրությունների: Փոքրիկ հոբելյարներն իրենց ընկերների եւ հարազատների հետ ուրախ ժամանակ են անցկացրել: Խնջույքին ելույթ է ունեցել նաեւ երկվորյակների ավագ քույրը՝ Էլինան:

Քրիստինա Սմսարյանը՝ դստեր հետ


«Ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ: Սիրում եմ ձեզ: Ցանկանում եմ, որ լինեք առողջ, խելացի եւ ամենակարեւորը՝ մեծանաք հայրենասեր, ինչպես մեր այսօրվա հայ երիտասարդները»՝ այս գրառումը Մենչը կատարել էր երեխաների ծննդյան օրը՝ մայիսի 6-ին: 

BRAVO.am
Լուսանկարները՝ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW