Մերի Հակոբյանը, ով հեռուստադիտողին առավել հայտնի է «Հարազատ թշնամի» սերիալում Սաթենի դերակատարմամբ, շուտով կներկայանա որպես հաղորդավարուհի: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ միանգամից է ընդունել «Երկիր Մեդիա TV»-ի ռեժիսոր Արման Պետրոսյանի առաջարկը եւ վարելու է «Երկրի ռիթմը» երաժշտական հաղորդումը:
Մերի Հակոբյանը
«Դեռ մանրամասներ չեմ կարող հայտնել, միայն այն, որ ուղիղ եթեր չի լինելու: Պետք է նշեմ, որ ունեմ հաղորդավարի որակավորում. ինձ հետ աշխատել են այս ոլորտի գիտակներ Աննա Հեքեքյանը, Ալիկ Հակոբյանը, Աբել Աբելյանը եւ այլք: Ժամանակին էլ Հ3-ով վարել եմ «Կինո Ստոպ» հաղորդումը: Այնպես որ, հրավերն ընդունելու համար երկար մտածելու կարիք չկար. ինձ շատ լավ եմ զգում այս ոլորտում»:
Մերի Հակոբյանը
Մասնագիտությամբ ռեժիսոր Մերին հույս է հայտնել, որ այն մարդիկ, ովքեր հետեւելու են հաղորդմանը, հաճույքով կսպասեն իրենց թողարկումներին: Բացի այդ, նա տեղեկացրել է, որ շուտով կրկին կնկարահանվի սերիալում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Լիլիթ Մուրադյանի, Լուիզա Գրագատիի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: