Մերի Մակարյանի ստեղծագործական նորություններին BRAVO.am-ն արդեն անդրադարձել է: Սերիալային դերասանուհու հետ զրուցել ենք նաեւ ամենագեղեցիկ ու հոգեպարար զգացմունքի մասին, որն, ինչպես նշել է, իր կյանքում յուրահատուկ տեղ ունի եւ սիրում է այս թեման շոշափել:):
Մերի Մակարյանը
“Սերն ինձ համար դեռ բացահայտում է: Կարող ես սիրել ծաղիկ, կարող ես սիրել մայրիկ, բայց կարեւոր է, որ սիրով ապրես: Այս խոսքերն իզուր չեն ասված: Իսկ երբ զգում ես սեր, որը տղամարդու եւ կնոջ միջեւ է լինում, դա գերբնական ուժ է, դրանով վերափոխվում են նաեւ ծաղկի ու մայրիկի հանդեպ տածած սերերը”,-ասել է նա:
Մերի Մակարյանի կարծիքով` այս զգացմունքն ամեն մարդու չի այցելում.“Ես զգացել եմ սիրո զորությունը: Հիանալի զգացմունք է: Եկել եմ այն մտքին, որ իրական սերը զոհողություն է: Հանուն սիրո մարդիկ ստիպված են զոհողությունների գնալ, զիջել, կորցնել… Այնուամենայնիվ, մեծ կարողություն է սիրելու ունակությունը”:
Մերի Մակարյանը
BRAVO.am-ը նկատեց, որ դերասանուհին անցյալով է խոսում սիրո մասին.“Սիրո մասին անցյալով խոսել պետք չէ: Սիրո մասին պետք է խոսել հավերժ: Ինձ համար սա շատ գեղեցիկ թեմա է... Այո՛, երիտասարդության տարիներին ինձ այցելել է սերը: Այն աղջիկներից չեմ, ովքեր կարող են տղային սիրահարվել, որովհետեւ նա գեղեցիկ է կամ ամուր բազուկներ ունի”:
Մեր հարցին, թե ինչպիսին պետք է լինի տղամարդը, որպեսզի գրավի իր ուշադրությունը, նա պատասխանեց.“Երբեք առաջինը չեմ սիրահարվել որեւէ տղայի: Եթե տղամարդն ուշադիր է իմ նկատմամբ, երբ առանձնահատուկ վերաբերմունք եմ զգում, այդ դեպքում հարց է ծագում` պատասխանել նրան, թե` ոչ”:
Մերի Մակարյանը
Մերին լի է լավատեսությամբ ու դրական էներգիայով, մարդկային հարաբերություններում ամենից շատ կարեւորում է փոխադարձ վստահությունն ու հավատը.“Ամեն օր սովորում եմ, ամեն օր փորձում եմ կատարելագործվել` խուսափելով նախկինում կամ հենց երեկ գործած սխալներից”:
Այս հարցում նրան հաճախ օգնում է մայրը.“Նա այն մարդն է, ով միշտ կողքիս է: Մենք ընկերուհիներ ենք, կիսվում ենք իրար հետ ամեն հարցում, միանման ենք հագնվում: Ի դեպ, մեր հարաբերություններում ամեն բան փոխադարձ է. այսօր արդեն ես եմ մայրիկիս շատ բաներ սովորեցնում:)”:
Տեքստը` Աշխեն Մնացականյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Վիգեն Մնոյանի եւ Մերի Մակարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: