×


Մերի Մակարյանի 30-ամյակի մեծ խնջույքն ու խորհրդանշական զգեստը :)

Մերի Մակարյանն իր հոբելյանական տարեդարձը նշել է առանձնահատուկ կերպով. դերասանուհի-հաղորդավարուհու 30-ամյակի հյուրերը նախ անցել են կարմիր գորգով, լուսանկարվել նրա պատկերով ֆոտոստենդի մոտ, հանձնել իրենց նվերներն ու մի լավ զվարճացել, քանի որ օրվա հերոսուհին մի շարք անակնկալներ է մատուցել:):

Մերի Մակարյանի ծննդյան տարեդարձին


Ծննդյան տոնի լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին եւ խոստովանել, որ նման տարեդարձ դեռ չէր ունեցել.«Այսպես դեռ երբեք չէի նշել: Գրեթե բոլոր ընկերներս ու հարազատներս կողքիս էին, միասին մի լավ ուրախացանք, հիանալի ժամանակ անցկացրինք: Կազմակերպչական հարցերով զբաղվել էին իմ շատ սիրելի Սոնյան ու Ժորան. փորձել էինք այնպես անել, որ հյուրերն իրենց լավ զգան»:

Չխախտելով ավանդույթը` Մերին հյուրերին ներկայացել է ճերմակ զգեստով.«Ամեն տարի ծննդյանս օրը սպիտակ հագուստով եմ լինում. այդ գույնը մաքրություն, պարզություն է խորհրդանշում, իսկ տարեդարձերին մարդ պետք է մաքուր լինի ինչպես նորածինը»,-ասել է հոբելյարն, ով երեկոյի վերջում զգեստափոխվել է` կրելով արդեն սեւ զգեստ:

Մհերը


Տոնական տորթի մոմերը փչելիս նա ամեն տարի հանպատրաստից երազանք է մտապահում.«Երբեք նախապես չեմ մտածում` ինչ երազանք պահել. պահի խորհրդով է լինում»:

Մերին շատ է սիրում իր ծննդյան օրն ու ամեն տարի ուրախ տրամադրությամբ պարտադիր նշում է.«Չի եղել մի դեպք, երբ տարեդարձիս միայնակ լինեմ ու անտրամադիր»:

Մերի Մակարյանի ծննդյան տարեդարձին


“Վեցերորդ զգայարան” հեռուստանախագծի հաղորդավարուհին տեղեկացրել է, որ իրեն առաջինը շնորհավորել ու անակնկալ են մատուցել գործընկերները, այնուհետեւ նվերներ են մատուցել մայրն ու ընկերուհիները.«Մայրս արտերկրից գեղեցիկ վզնոց էր բերել ինձ համար, իսկ ընկերուհիներիս` բադիկներ, որոնց գոնե սկզբնական շրջանում ինձ մոտ կպահեմ»:

BRAVO.am-ը շնորհավորում է Մերիին ու ամենայն բարիք մաղթում:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Մակարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW