×


Մերի եւ Մարինկա. «Մեր միջեւ նախանձ չկա»

Մերի Մակարյանն ու Մարինկա Խաչատրյանը հաճախ են սոցցանցերի իրենց էջերում միասին լուսանկարներ հրապարակում: Աղջիկները ծանոթությունից կարճ ժամանակ անց մտերմացել են եւ թեեւ հասակակիցներ չեն, ունեն ընդհանուր շատ հետաքրքրություններ: Երիտասարդ դերասանուհիներն օրերս լուսանկարվել են BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում, իսկ զրույցի ընթացքում պատմել են միասին անցկացրած ամենախենթ պահերի մասին:

Մերի Մակարյանն ու Մարինկա Խաչատրյանը


Մարինկան խոստովանել է, որ մինչ Մերիին ճանաչելն ընդհանրապես չի համակրել նրան.«Ճանաչում էի որպես «Դժվար ապրուստ» սերիալի դերասանուհի եւ մտածում, որ իր կերպարին է նման` շատ գոռոզ ու ինքնահավան: Ու երբեւէ չէի մտածի, որ մի օր Մերիի հետ այսքան կմտերմանամ ու նման ջերմ հարաբերությունների մեջ կլինեմ: Իրականում, նա հրաշալի մարդ է»:

Մերին էլ մինչ Մարինկայի հետ ծանոթանալը որպես դերասանուհի նրան չի ճանաչել.«Նախորդ ամռանը ստացա առաջարկ նկարահանվել «Զգուշացեք, կանայք են» ֆիլմում: Ռեժիսորն ինձ ցույց տվեց Մարինկայի լուսանկարը՝ ասելով, որ իմ խաղընկերուհին է լինելու: Առաջին հայացքից նրա դիմագծերը շատ հոգեհարազատ թվացին, մտածեցի՝ ինչպես ֆիլմում կերպարն է՝ բարի, համեստ ու անշառ, այնպես էլ կյանքում կլինի, բայց իրականում այնքան էլ «անշառ» չի:)»:

Մերի Մակարյանն ու Մարինկա Խաչատրյանը


Այդպես ծանոթացան ու ընդամենը երկու փորձից հետո մտերմացան: Նրանք զրույցի ընթացքում հիշում էին նկարահանումների ընթացքում միմյանց խենթություններն ու ծիծաղում: Հատկապես տպավորել է վերջին նկարահանումը.«Տառապալից գիշեր անցկացրիքն, մինչ ավարտեցինք. ամառ էր, շոգ, այնքան գժություններ արեցինք այդ օրը»:

Մարինկա - Գիտե՞ք` ինչու եմ Մերիին շատ սիրում, որովհետեւ խելառ է:

Մերի - Շատ քչերն ինձ գիտեն որպես «խելառ», որովհետեւ միմիայն իմ մտերիմներն են ինձ ճանաչում այդպիսին, մնացածի համար ես այլ Մերի եմ, այ, օրինակ, ինչպես Մարինկան է իմ մասին կարծիք ունեցել նախքան ինձ ճանաչելը: Մարինկային շատ եմ սիրում, որովհետեւ պարզ եւ մաքուր մարդ է, բայց մի թերություն ունի. ուշանում է: Այ, օրինակ, այսօր ինչո՞ւ ուշացար:

Մերի Մակարյանը


Նրանք հասակակիցներ չեն, բայց, ինչպես Մերին է նշում, Մարինկայի հետ մանկանում է: Նաեւ նրանց կապում է հումորը. միմյանց կատակները շատ արագ ընկալում են ու լիաթոք ծիծաղում:

Դերասանուհիներն ասում են` իրենց հարաբերություններում ձեւականություններ չկան.«Հաճախ չենք հանդիպում, բայց հանդիպելիս էլ անկեղծ ենք ու անմիջական: Հայկական շոու-բիզնեսն այնքան փոքր է, որ զարմանալի էլ են անկեղծ հարաբերությունները, չէ՞ որ մրցակցությունն այնքան մեծ է: Բայց նախանձը մեզ համար չէ»:

Մարինկա Խաչատրյանը


Մերի - Մարինկան եզակի մարդկանցից է, ում ես շատ-շատ սիրում եմ: Ուզում եմ` այս ասպարեզում չսխալվի ու չսայթաքի: Նա շատ կարճ ժամանակում կարողացավ ճանաչվել: Իր կողմից մի փոքրիկ սխալը կարող է ճակատագրական լինել: Տարիներ առաջ, երբ ես էի առաջին քայլերս անում այս ասպարեզում, նման մեկը չկար, որ ինձ խորհուրդներ տա: Թեեւ դեռ փոքր է, բայց, ինչեւէ, անչափ շատ եմ ուզում, որ իր անձնական երջանկությունը շուտափույթ վայելի:

Մարինկա
- Ըստ իս, Մերին ամեն ինչ ունի. նա ինքնուրույն շատ բաների է հասել: Այսօր նրան միմիայն անձնական երջանկությունն է պակասում: Ուզում եմ, որ  ունենա իր սիրուն ընտանիքը: Հա, մեկ էլ չմոռանամ նշել` մայրիկս էլ է Մերիին շատ սիրում:

Զրույցի վերջում Մերին եւ Մարինկան կրկին շնորհակալություն հայտնեցին BRAVO.am-ին հանդիպման առիթի համար:):

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW