×


Մերի Հակոբյանը

Մերի Հակոբյան.«Երբ հարսի զգեստով ինձ տեսա, հասկացա…»

Այսօր կցուցադրվի Մերի Հակոբյանի մասնակցությամբ «Վերջին գործարք» քրեական դրամայի առաջին սերիան, իսկ մինչ այդ նա նոր ֆոտոշարք է ներկայացրել: Առիթն օգտագործելով՝ BRAVO.am-ը դերասանուհու հետ զրուցել է նոր դերի, հարսի զգեստ կրելու առիթի եւ սպասվելիք նորությունների մասին:

 «Դեռ ժամանակը չէ»

Վաղուց ուզում էի այնպիսի կերպարում լուսանկարվել, որում դեռ երբեք չեմ եղել: Չեմ թաքցնի՝ ինտրիգ ստեղծելու ցանկություն էլ ունեի, բայց այդքան էլ չստացվեց: Սոցցանցերում ինձ հետեւողները հասկացան՝ կամ նոր ֆոտոշարք է, կամ էլ նոր դեր:

Մերի Հակոբյանը


Երբ հարսի զգեստով ինձ տեսա, հասկացա՝ դեռ ժամանակը չէ. շատ ուրիշ անելիքներ ունեմ:

Լուսանկարների հեղինակը Գեւորգ Սարգսյանն է: Նրա հետ առաջին անգամ էի համագործակցում: Այնքան կազմակերպված ու փորձառու էր, որ կարճ ժամանակում հիանալի արդյունք ստացանք:

Ֆոտոշարքի մասին դեռ միայն դրական կարծիքներ եմ լսել: Ինձ էլ այն շատ է դուր եկել:

«Ինձ սիրում են»

2017  թվականն ինձ համար հաջող տարի էր: Սերիալներում եմ նկարահանվել ու էլ ավելի հայտնիություն ձեռք բերել: Նախորդ տարի մեկ քայլ առաջ անցնելով՝ սկսեցի ավելի փորձառու թիմերի հետ աշխատել՝ խաղալով 24 մասանոց հեռուստանովելներում, ինչն ինձ համար առաջընթաց էր:

Մերի Հակոբյանը


Հասկացել եմ, որ ինչքան էլ բացասական կերպար կերտեմ, միեւնույն է՝ իմ անձի հանդեպ բացասական վերաբերմունք չկա, ինձ սիրում են: Դեռ իմ մասին վատ-վատ մեկնաբանություններ չեմ կարդացել եւ վատ կարծիքներ չեմ լսել: Հեռուստադիտողի սերն ինձ թեւեր է տալիս առաջ սլանալու եւ նորանոր հաջողությունների հասնալու համար:

«Հերոսուհիս չարացած է բոլորի դեմ»

Այսօր երեկոյան իմ մասնակցությամբ «Վերջին գործարք» քրեական դրաման արդեն հեռուստաէկրաններին կլինի: Դեռ այս կարգի բացասական ու չար կերպար առիթ չէի ունեցել մարմնավորելու: Փորձել եմ հնարավորինս մտնել դերի մեջ՝ կերպարն ավելի բնական ներկայացնելու համար: Սյուժեն բավական դինամիկ զարգացում կունենա, ու վերջում արդեն հեռուստադիտողին պարզ կդառնա, թե ինչու է հերոսուհիս այսքան չարացած բոլորի դեմ: Նկարահանումներն ավարտել ենք: Փետրվարի վերջերից նոր ֆիլմում եմ նկարահանվելու, որի մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գեւորգ Սարգսյանի
Դիմահարդարումն ու վարսահարդարումը՝  «Image Code» գեղեցկության սրահի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW