2019 թվականի գարնանը լույս աշխարհ եկավ Մերի Շահինյանի դուստրը՝ Լեան: Հաղորդավարուհին իր երեխաների լուսանկարները հաճախ չի հրապարակում: Ամանորի նախաշեմին, սակայն, նա տոնական լուսանկարահանում է կազմակերպել փոքրիկների համար՝ գեղեցիկ կադրերն առաջինը տրամադրելով BRAVO.am-ին:
«Լուսանկարահանումը վաղուց էի պլանավորում, բայց մի փոքր այլ ձեւաչափով: Սա Լեայի առաջին ֆոտոշարքն է Ամանորի առթիվ, որին Միքայելը նույնպես շատ էր սպասում: Արդյունքում շատ գեղեցիկ լուսանկարներ ունեցանք: Իսկ ընտանեկան ֆոտոշարքը հետաձգվեց վատառողջ լինելու պատճառով: Տոներից հետո կկազմակերպենք»,- նշել է հաղորդավարուհին եւ հավելել, որ նկարահանումներն ուրախ ու ջերմ են անցել:
Փոքրիկ Լեան
Տաղավարում երեխաներն իրենց հանգիստ են պահել, թեպետ անընդհատ փորձել են տարբեր ուղղություններով փախչել: Փոքրիկ կամակորություններ նույնպես եղել են: Մերին անկեղծացել է՝ նշելով, որ նկարահանումների ընթացքից ավելի վատ սպասումներ է ունեցել:
Միքայելը
Հաղորդավարուհու ընտանիքն արդեն ավանդույթ ունի. ամեն տարի միասին են զարդարում տոնածառը: Այդ արարողությունից նրանց որդին՝ Միքայելը, շատ է ուրախանում: Տոնական օրերը նրանք Դիլիջանում են անցկացրել՝ հանգիստ, ընտանեկան մթնոլորտում:
Փոքրիկ Լեան
Խոսելով փոքրիկներից՝ Մերին նշել է.«Միքայելը շատ է սիրում քրոջը, եւ այդ սերը փոխադարձ է: Միշտ խաղում է Լեայի հետ, հեքիաթ պատմում: Խանդոտ չէ, հակառակը: Երբ նվեր է ստանում, միշտ ճշտում է՝ որտեղ է քույրիկի հասանելիքը, իսկ Լեան փորձում է կրկնօրինակել այն ամենն, ինչ եղբայրն է անում»:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Little Angels-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: