Դերասանուհի, մոդել Միլա Յովովիչը տղամարդկանց համար նախատեսած ամսագրերի սիրելի հերոսուհիներից է: Չնայած` գեղեցկուհին վերջերս չափազանց զբաղված է, որպեսզի հայտնվի ամսագրերի էջերին, էլ չենք խոսում մերկանալու մասին:):
Միլա Յովովիչը
Ավստրալական “Maxim”-ը գտել է ելքը. ամսագրում հրապարակվել են Միլայի` 2009 թվականին արված լուսանկարները: Զուգագուլպաներով ու ներքնազգեստով կիսամերկ Միլան սեքսուալ տեսք ունի ֆոտոշարքում: Նկարները հին են, բայց հարցազրույցը` թարմ:): Աղջիկը պատմել է իր հոբբիի, կյանքի վատ ու լավ պահերի մասին:
“Պերուում մեկ անգամ արշավի եմ մասնակցել մայրիկիս եւ ընկերներիս հետ: Մենք կանգ առանք ճանապարհի կեսին ու հասկացանք, որ այլեւս չենք կարող առաջ գնալ: Հիշում եմ, թե ինչպես մայրս ասաց` սրտի կաթված կստանա, եթե ուղղաթիռ չուղարկեն մեր հետեւից: Դա իմ կյանքի ամենավատ արձակուրդն էր’’,-հիշել է դերասանուհին:
Միլա Յովովիչը
Միլան խոսել է նաեւ իր հետաքրքրությունների մասին: Պարզվում է` մոդելը տիկնիկների տների մեծ հավաքածու ունի. “Արդեն ինը տնակ ունեմ: Ես չափազանց շատ եմ սիրում կահավորել ու ստեղծել այդ փոքրիկ աշխարհը: Կարող եմ ժամերով հիանալ դրանցով”:
Հարցազրույցի ժամանակ Յովովիչն այսպիսի հայտարարություն է արել. “Չեմ լուսանկարվում, որպեսզի գովազդեմ դիզայներին: Պարզապես ուզում եմ ցուցադրել մարմինս: Ուզում եմ ցույց տալ, որ ինձ հարկավոր է միայն ներքնազգեստ ու շապիկ’’:
Միլա Յովովիչը
Նշենք, որ Միլայի կարիերայում շրջադարձային է եղել երիտասարդ տարիքում “High Times” ամսագրի շապիկին հայտնվելը: 36-ամյա Յովովիչն այսօր էլ հիանալի տեսք ունի:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: