×


Միկա.“3 մուսաներիս հետ կցնցենք “եվրատեսիլյան” բեմը”

Միքայել Վարոսյանը “Մանկական Եվրատեսիլ 2015”-ում Հայաստանը ներկայացնելու համար պատվիրակության հետ նոյեմբերի 15-ին մեկնել է Բուլղարիա։ Նրա առաջին փորձը կարող եք դիտել ստորեւ, իսկ մրցութային օրը` նոյեմբերի 21-ին, մեր մասնակիցը ելույթ կունենա 11-րդ համարի ներքո։

Միկայի առաջին փորձը "եվրատեսիլյան" բեմում


Ինչպես պատմել է Միկան, մրցույթի նախընտրական փուլին 3 անգամ մասնակցելուց եւ չանցնելուց հետո, այս տարի վերջապես ինքն է ներկայացնելու Հայաստանը.“Իմ երազանքը կատարվեց, շատ լավ տրամադրություն ունեմ։ Լսել եմ բոլոր երկրների երգերը, ինձ թվում է՝ թեժ մրցակցություն է լինելու։ Ինձ համար ամենակարեւորը լավ ելույթն է, իսկ հորիզոնականը մրցույթի օրը կտեսնենք”։

Այս օրերին Սոֆիայում ընթանում են մասնակից երկրների ներկայացուցիչների վերջին փորձերը։ Ինչպես գիտեք, Միկան կատարում է “Love”/“Լավ” ռոքնռոլ երգը, որի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանը եւ Ավետ Բարսեղյանը։ Մրցույթի կայքում նշված է, որ Միկայի ելույթն էներգիայով լի է.“Իմ 3 մուսան պարում են ինձ հետ, եւ միասին մենք կցնցենք բեմը”,-ասել է փոքրիկ երգիչը:

Գոհար Գասպարյանը եւ Միկան


Գոհար Գասպարյանի խոսքով՝ այս տարի մրցույթին մասնակցում է 17 երկիր, Հայաստանի շոուն երգին համապատասխան է՝  գունեղ, պարային ու պատանեկան. “Միկայի հետ բեմում կլինի երեք աղջիկ։ Նրանց հագուստով զբաղվում է Արամ Նիկոլյանը”։

Հավելենք, որ Բուլղարիայի մայրաքաղաքում կայանալիք  “Մանկական Եվրատեսիլ 2015”-ն անցկացվում է “Բացահայտիր” նշանաբանի ներքո։ Այս տարի Հայաստանի միավորները կհայտարարի նախորդ տարվա մեր մասնակիցը՝ Բեթին։ Նա եւս պատվիրակության հետ մեկնել է Սոֆիա։

BRAVO.am
Լուսանկարները` Առաջին ալիքի եւ junioreurovision.tv-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW