×


Միհրան Ծառուկյան.“Իմ նոր երգը նվիրված է նրան:)”

Հոբելյարներին նվիրված երգերի ցանկը կրկին համալրվել է: Միհրան Ծառուկյանի նոր երգը կոչվում է հենց “Ծնունդդ շնորհավոր”, երգիչն այն տեսահոլովակով կներկայացնի ապրիլի 7-ին, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել թրեյլերը:

Միհրան Ծառուկյանը


Գրիգոր Կյոկչյանի խոսքերով եւ Էդգար Ալեքսանյանի երաժշտությամբ “Ծնունդդ շնորհավոր”-ի տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, իսկ օպերատորը` Արտյոմ Աբովյանը: Միհրանը մեզ հետ զրույցում նշել է, որ նկարահանման ընթացքը հետաքրքիր եւ բարդ է եղել:

Միհրան Ծառուկյանը` "Ծնունդդ շնորհավոր" երգի տեսահոլովակի նկարահանումներին


“Բավական մեծ թվով մարդիկ էին ներգրավված աշխատանքներին: Կան պարային բեմադրություններ, որոնցով զբաղվել է “Ամարաս” համույթը` Վիկա Մարտիրոսյանի գլխավորությամբ: Մեծ ուշադրություն եմ դարձրել նաեւ իմ կերպարին` իմիջային հարցերը վստահելով Արայիկ Գաբաջյանին եւ Դիանա Շատվերյանին”,-ասել է նա:

"Ծնունդդ շնորհավոր" երգի տեսահոլովակի նկարահանումներին


Երգիչը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ի տարբերություն թեմատիկ այլ երգերի, այս մեկը չի գրվել պատվերով.“Իմ “Ծնունդդ շնորհավոր”-ը նվիրված է ինձ շատ հարազատ մարդու` նրան:)”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի
Լուսանկարները` Միհրան Ծառուկյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW