×


Միհրան Ծառուկյանը, Անի Քրիստին, Սուպեր Սաքոն, Շպռօտը, Արա Մարտիրոսյանը, Միստր X-ը եւ այլք` Նորոյի CD-ի շնորհանդեսին

BRAVO.am-ն արդեն պատմել է Նորոյի “Հարսիկ”-ի մասին, նաեւ տեղեկացրել էինք, որ տեսահոլովակի պրեմիերան կկայանա երգչի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսին: Եվ այսպես, սեպտեմբերի 24 -ին Միացյալ Նահանգներում ծնվել է երգչի “Մի անուն” անդրանիկ ալբոմը:

Միստր X-ը, Շպռօտը, Նորոն եւ շնորհանդեսի մյուս հյուրերը


“Երկար էի պատրաստվել այդ օրվան, կարծում եմ` շատ լավ անցավ: Աշխատել եմ մի շարք երգահանների, երաժիշտների եւ գործիքավորողների հետ”,-մեզ հետ զրույցում նշել է Նորոն` հավելելով, որ CD-ում զետեղված է 17 երգ, որոնց թվում` հայտնի հիթեր ու նոր ստեղծագործություններ, ինչպես նաեւ Անի Քրիստիի եւ Շուշան Պետրոսյանի հետ դուետներ:

Հատուկ երգչի երեւանաբնակ երկրպագուների համար նշենք, որ “Մի անուն”-ը վաճառվելու է նաեւ Երեւանում.“Ձայնասկավառակը գնողները կստանան նաեւ նույն ինֆորմացիան պարունակող USB կրիչ: Այս մեթոդն աշխարհում առաջին անգամ ես եմ կիրառում”,-հավելել է երգիչը:

Երգահան Սվետլանա Բոսնոյանը եւ Միստր X-ը


Միջոցառման հյուրերը շնորհավորել եւ նոր հաջողություններ են մաղթել Նորոյին, ով, ինչպես պատմել է, երեկոյի ընթացքում անակնկալ նվեր է ստացել.“Աստղերի համար բարձրախոսներ պատրաստող հայտնի ընկերության կողմից եզակի բարձրախոսի եմ արժանացել”:

Նորոն եւ Սուպեր Սաքոն


Շնորհանդեսի ավարտին էլ, խոստացվածի պես ցուցադրվել է “Հարսիկ” երգի տեսահոլովակը, որը կարող եք դիտել այստեղ: 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նորոն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին