Միհրան Ծառուկյանը BRAVO.am-ի հետ զրույցներից մեկում նշել էր, թե այն մարդկանցից չէ, ովքեր թաքցնում են սիրելիին, եւ եթե հանդիպի իր միակին, այդ մասին բոլորն էլ կիմանան: Նշենք, սակայն, որ այս օրերին մի շարք լրատվամիջոցներ նրան “կասկածում” են ընկերուհի ունենալու համար` որպես ապացույց ներկայացնելով լուսանկարներ, որտեղ աղջկա ընկերակցությամբ է:
Միհրան Ծառուկյանը
Երգչի երկրպագուհիները կարող են չանհանգստանալ. նրա սիրտը դեռ ազատ է:): Միհրանը մեզ հետ զրույցում հերքել է տարածված տեղեկությունը.“Նման բան չկա: Նկարներում իմ ընկերոջ դստեր հետ եմ: Սուտ լուրեր տարածելու փոխարեն կարելի էր ճշտել: Նման խոսակցություններին արդեն ծիծաղով եմ վերաբերվում”:
Միհրան Ծառուկյանը
Հիշեցնենք, մեր հարցին, թե ինչպիսին պետք է լինի այն միակը, ով կգերի իր սիրտը, Միհրանը պատասխանել էր.“Իդեալներ չունեմ, ինձ համար չկան վարսերի գույնին, հասակին եւ այլնին վերաբերող ստանդարտներ: Ոչ մեկս էլ չգիտենք, թե ում կսիրենք, ում կընտրենք, դա այնքան պատահական է լինում, որ հնարավոր չէ կանխատեսել: Նա, ում սիրում ենք, միշտ էլ գեղեցիկ է մեզ համար. ճաշակին ընկեր չկա: Այնուամենայնիվ, աղջիկը պետք է գեղեցիկ լինի, որպեսզի նկատեմ: Միանշանակ կարեւոր է նաեւ ներքին գեղեցկությունը”:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Duetro-ի եւ Միհրան Ծառուկյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: