×


Միհրան Ծառուկյանի «Ամենալավ փարթին» եւ մյուս նորությունները

2018 թվականը Միհրան Ծառուկյանը դիմավորեց համերգային շրջագայությամբ եւ, կարծես թե, ողջ տարին այդպես էլ շարունակվեց: Նա ներկայացել է եվրոպական մի շարք քաղաքների, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հայ հանդիսատեսին: Ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, օրեր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցել է «Ուրարտու» մրցանակաբաշխությանը, իսկ արդեն վաղը կրկին կմեկնի ԱՄՆ:

Շրջագայություններին, «Ֆուլ Հաուս»-ի նկարահանումներին զուգահեռ Միհրանն անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: «Ամենալավ փարթին»` այսպես է կոչվում նրա նոր երգը, որի տեսահոլովակը նկարահանվել է Միացյալ Նահանգներում:

Միհրան Ծառուկյանը


«Համագործակցել եմ DJ Jilber-ի հետ, ով էլ առաջարկեց համատեղ աշխատանք ներկայացնել: Հոլովակն այժմ մոնտաժման փուլում է, այն երգին շատ համահունչ է: Ամերիկյան շնչով է նկարահանված: Պրեմիերան կլինի, հավանաբար, դեկտեմբերին: Այս տեսահոլովակը կտարբերվի նախորդներից, թերեւս, միայն իր տեսարաններով, վառ գույներով: Կարելի է ասել`առաջին հոլովակս է, որ ամբողջությամբ ԱՄՆ-ում է նկարահանվել»,-նշել է նա:

Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը: Ռեժիսորն Արսեն Երեմյանն է:

«Ամենալավ փարթիի» մասին երգող Միհրանը նշել է, որ թեեւ նման միջոցառումների սիրահար չէ, տրամադրությունից եւ ցանկությունից կախված՝ երբեմն մասնակցում է: Կարծում է` դա էլ է անհրաժեշտ. լիցքաթափվելու, առօրյայից կտրվելու լավ միջոց է:

Միհրան Ծառուկյանը եւ Արմեն Պետրոսյանը


Իսկ առաջիկա նորությունների եւ անելիքների մասին խոսելիս երգիչը նշել է, որ արդեն իսկ ձայնագրած նոր երգ ունի: Շուտով եւս մեկ հոլովակ կնկարահանվի, որը կներկայացնի 2019 թվականի սկզբին:

Միհրանը նշել է, որ իր պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ մտածում են արդեն հայաստանյան մենահամերգի մասին: Քննարկումների փուլում է: Հավանական է, որ գալիք տարում այն իրականություն կդառնա:

Անձնական կյանքին վերաբերող նորությունների մասին խոսել չցանկացող երգիչը նշել է, որ ասեկոսեները տարբեր են ու շատ: Իսկ այն հարցին, թե հնարավոր է անակնկալներ լինեն 2019-ին, ոչ միանշանակ պատասխան է տվել.«Դեռ պարզ չէ, ոչինչ ասել առայժմ չեմ կարող»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Միհրան Ծառուկյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին