×


Միհրանը, Հասմիկը, Իվետան, Արսենը, Հայկը, Ջուսը եւ ուրիշներ` “Դար 21”-ի մրցանակաբաշխությանը

Հայկական երաժշտական հեռուստաալիքը` “Դար 21”-ը, երեկ “Կամի” ակումբում իրականացրել է իր երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում` Հասմիկ Կարապետյանը, Միհրան Ծառուկյանը, Ռոլանդ Գասպարյանը, Իվետա Մուկուչյանը, Արսեն Գրիգորյանը, Ջուսը, Արսեն Սաֆարյանը, Հայկ Կասպարովը եւ ուրիշներ:  

Իվետա Մուկուչյանը


“Արդեն երկրորդ տարին է, ինչ որոշակի փոփոխություն ենք մտցրել քվերակության ձեւի մեջ. եթե առաջ քվեարկում էր հեռուստաընկերության կազմկոմիտեն, ապա այժմ այդ անում են շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Կարծում ենք`այս կերպ ավելի անաչառ ու օբյեկտիվ է”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է “Դար 21”-ի ծրագրերի տնօրեն Գայանե Մաշուրյանը:

Ջուսը


Քվեարկությանը մասնակցել է 70 հոգի, որոնց շարքում եղել են ինչպես տեղի երգիչ-երգչուհիները, այնպես էլ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ` ռեժիսորներ, երգահաններ, հաղորդավարներ, ոճաբաններ եւ այլք, ինչպես կազմակերպիչներն են նշել` տարվա ընթացքում երգարվեստում կատարվող անցուդարձին իրազեկ մարդիկ:

Հասմիկ Կարապետյանը եւ ԴերՀովան


Հայկական երաժշտական հեռուստաալիքի 2012 թվականի մրցանակաբաշխության 7 անվանակարգում հաղթողների ցուցակը ներկայացնում ենք ստորեւ.

“Լավագույն խումբ” - “Ռեինկարնացիա”
“Լավագույն կատարում” - “Աշխարհումս իմն դուն իս”, “Ռեինկարնացիա”
“Լավագույն դուետ”- “Անհնարը”, Հասմիկ Կարապետյան եւ ԴերՀովա,
“Լավագույն հիթ” - “Անիրական”, Էրիկ
“Լավագույն երգիչ” - Էրիկ
“Լավագույն երգչուհի” - Լիլիթ Հովհաննիսյան
“Լավագույն տեսահոլովակ” -“Թե աղջիկ լինեի”, Լիլիթ Հովհաննիսյան

Նշենք, որ բացի հիմնական անվանակարգերից, այս տարի ավելացել էր եւս մեկը` “Հանդիսատեսի համակրանք”-ը, որին արժանացել է երգիչ Միհրան Ծառուկյանը:

Մարինա Գրեգը


Միջոցառմանը ներկա չի եղել “Լավագույն երգիչ” տիտղոսին արժանացած Էրիկը, որի մրցանակները կազմակերպիչները հանձնել են “Անիրական” հիթի երաժշտության ու բառերի հեղինակներին` Ռիչարդ Մադլենյանին եւ Գայանե Ավետիսյանին:

Ռոլանդ Գասպարյանը սիրելիի` Գայանե Հովհաննիսյանի հետ


Մրցանակիրներն իրենց շնորհակալական խոսքն են ուղղել քվեարկողներին եւ “Դար 21”-ին, իսկ մրցանակաբաշխությունից հետո ներկաները լավ ուրախացել են:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին