Միշոն եւ սկսնակ ռեփեր Արշոն “Նպատակդ” երգի հիման վրա տեսահոլովակ են նկարահանել: Երգի հեղինակը հենց ռեփերներն են, գործիքավորողը` դիջեյ Սերժոն, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Սերժ Գաբյանը:
Միշոյի ու սկսնակ ռեփեր Արշոյի "Նպատակդ" երգի հիման վրա տեսահոլովակ է նկարվել
“Արշոն սկսնակ ռեփեր ա, 15 տարեկան, բայց ուղեղը լավ աշխատում ա, ինձ դուր եկավ”,- BRAVO.am-ին ասաց Միշոն: Ռեփերը նշեց, որ մինչ
“Նպատակդ” երգն ու տեսահոլովակը Արշոն աշխատել է դիջեյ Սերժոյի հետ, սինգլ են թողարկել. “Ծանոթությունն արդեն կար, ինձ առաջարկ եղավ համագործակցել, աշխատեցինք”:
Միշոյի ու սկսնակ ռեփեր Արշոյի "Նպատակդ" երգի հիման վրա տեսահոլովակ է նկարվել
Միշոն նշել է, որ համագործակցության արդյունքում հետաքրքիր գործ ունեն. “Երգը ոգեւորող ա, նպատակի ու երազանքի տարբերության մասին, եթե քո առաջ նպատակ դնես ինչ-որ բանի հասնել, կհասնես. նույնը ցույց ենք տվել նաեւ տեսահոլովակում”:
Իսկ սկսնակ ռեփեր Արշոն նշել է, որ արդեն մեկ տարի է` երգում է. “Միշոյի հետ ընդհանուր ընկերներ ունեի, ճանաչում էի, ուզեցի համագործակցենք եւ ստացվեց”:
Միշոյի ու սկսնակ ռեփեր Արշոյի "Նպատակդ" երգի հիման վրա տեսահոլովակ է նկարվել
“Տեսահոլովակը երկու ոճի մեջ է նկարված, որոնք համապատասխանում են Արշոյի եւ Միշոյի ելույթներին: Նկարահանումները տեխնիկապես բավական հագեցած էին: Այն հայկական մյուս տեսահոլովակներից կտարբերվի իր նոր էսթետիկայով”,- նշել է ռեժիսոր Սերժ Գաբյանը:
Տեսահոլովակը պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիանա Թաշչյանի եւ Միշոյի անձնական արխիվից


×
6,489






