«3 շաբաթ Երեւանում» նոր կատակերգությունն արդեն մեծ էկրաններին է: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում հավաքված հյուրերն առաջին անգամ ականատես եղան ֆիլմի զարգացումներին: Կարմիր գորգով անցել են ոչ միայն կատակերգության գլխավոր «մեղավորները», այլեւ հայտնի հյուրեր, որոնց էլ կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքոմ:
Նազենի Հովհաննիսյանը
«3 շաբաթ Երեւանում»-ը պատմում է ֆիլմ նկարահանելու դժվարին ընթացքի մասին: Գլխավոր հերոսներից Վահիկ Փիրհամզեին եւ Վահե Բերբերյանին մարմնավորող հերոսները գալիս են Հայաստան` ֆիլմ նկարահանելու. նրանց է միանում Հրանտ Թոխատյանի դերակատարն ու օգնում գործը գլուխ բերել: «Անընդհատ որոշում էինք միասին մի բան անել, բայց հետաձգվում էր: Վերջապես անցած տարի նկարվեց այս ֆիլմը: Երկար ենք մտածել`այսօր անել մեր պրեմիերան, թե ոչ` երկրում տիրող իրավիճակի պատճառով: Բայց հասկացանք, որ սա էլ միասնության մի կոչ է. եթե հավաքվում ենք, մի բան ստացվում է»,-նշել է Հրանտ Թոխատյանը:
Միշոն՝ կնոջ հետ
Ֆիլմի ռեժիսորներն են Վահիկ Փիրհամզեին եւ Վահե Բերբերյանը. վերջինս նաեւ սցենարի հեղինակն է: «Սա իմ նկարահանած երրորդ ֆիլմն է, բայց մի բան եմ սովորել․ երբեք չես կարող ասել՝ իմ ֆիլմն է, սա մեր ֆիլմն է, որովհետեւ միայնակ ոչինչ չես կարող անել: Դահլիճում կան մարդիկ, ովքեր համագործակել են մեզ հետ»,- ասել է Փիրհամզեին:
Ֆիլմում կտեսնեք նաեւ Խորեն Լեւոնյանին, Աշոտ Ղազարյանին, Նարեկ Դուրյանին, Անի Գալստյանին, Նանոր Պետրոսյանին, Լեւոն Հարությունյանին, Արամոյին, Լուիզա Ներսիսյանին, Նունե Եսայանին, Շուշան Պետրոսյանին, Քրիստինե Պեպելյանին:
Վահե Բերբերյանն ու Նարեկ Դուրյանը
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը պրեմիերայից հետո ասաց, որ ֆիլմը դիտելիս կտրվել է առօրյա հոգսերից. «Այս դեպքում կարելի է ասել, որ ֆիլմն իր կարեւոր ազդեցությունն է ունեցել: Միշտ ֆիլմերը դիտում եմ որպես հանդիսատես. ինձ դուր եկավ ֆիլմի թեթեւությունը, շատ պարզունակ թվացող սցենարը, որի մեջ խորը, մեզ համար կարեւոր շեշտադրումներ կային: Շատ շնորհակալ եմ, որ ֆիլմը ստեղծողները ներառել էին գեղեցիկ, կարեւոր եւ հարազատ երեւանյան էլեմենտներ: Ամեն անգամ նման ֆիլմեր դիտելուց հետո հասկանում եմ, որ ուզում եմ ապրել այնպիսի Երեւանում, Հայաստանում, որոնք ներկայացված են ֆիլմերում, որտեղ դրական հույզերն են գերակշռում, կա սեր, ու Երեւանը շատ մաքուր ու ներկայանալի է: Շատ դրական ու լուսավոր աշխատանք է արված»:
Դերասանուհի Լալա Մնացականյանը եւս հավանել է ֆիլմը. «Շատ թեթեւ ֆիլմ էր, ու ինձ շատ դուր եկավ գաղափարը: Լավ դերասաններ էին հավաքված, ճիշտ էր մտածված ու ներկայացված` ինչպես է ֆիլմը նկարվում: Ես մեծագույն հաճույք եմ ստացել, կարծում եմ, այն մեծ հաջողություն կունենա»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: