Քաղաքի հիփ-հոփ սուբմշակույթի սիրահարները հուլիսի 27-ին հավաքվել էին “Kami” ակումբում` վայելելու ինչպես Միշոյի նախընտրած “փլեյլիսթը”, այնպես էլ` նրա անձնական երգացանկից կենդանի մի շարք կատարումներ:
Միշոն եւ Սերժոն
Ռեփերի կազմակերպած “Music Library” երեկոյի այցելուների թվում են եղել DJ-ներ Սերժոն ու Vakcina-ն, Դելոն, Ֆելիքս Խաչատրյանը, սերիալային դերասաններ Ալեքսանդր Բաբասյանը, Լիա Զախարյանը եւ ուրիշներ:
Փելիքս Խաչատրյանն ընկերուհու հետ
“Հավաքվել էինք լավ հիփ-հոփ երեկո անցկացնելու նպատակով”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Միշոն ու հավելել.“Քաղաքում չկա այնպիսի մի վայր, ուր կարող ես այցելել ու վայելել որակյալ հիփ-հոփ երաժշտություն եւ կապ չունի` ամերիկյան, ֆրանսիական, թե ռուսական: Իսկ նման վայրի կարիք ես ինքս շատ ունեմ”:
Լիա Զախարյանը` “Music Library” փարթիին
Ռեփերի փոխանցմամբ` առաջին հիփ-հոփ երեկոն փորձնական բնույթ ուներ.“Բայց վստահ եմ, որ հետագայում այն շարունակական բնույթ կստանա եւ ամսական երկու, ինչու ոչ` երեք անգամ կհավաքվենք ու կլսենք միայն հիփ-հոփ գործեր, քանի որ չեմ սիրում, երբ մի երեկոյի ընթացքում խառնում են երաժշտական ժանրերը”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/


×
19,228






