×


Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը ծնողներ են դարձել

Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը ծնողներ են դարձել :)

Այն մասին, որ ամերիկաբնակ ամուսիններ Արթուր Հակոբյանը՝ Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն՝ BRAVO.am-ը արդեն տեղեկացրել էր:

Այսօր ուրախ ենք հայտնել, որ ամուսինները ծնողներ են դարձել: Երգահան-հաղորդավարուհին ամուսնուն դուստր է պարգեւել: 3 կգ 150 գրամ քաշով ծնված փոքրիկին Իզաբել են անվանակոչել:

Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը ծնողներ են դարձել


«Նա ամբողջովին փոխել է մեր կյանքը, ավելի է վերաիմաստավորել այն: Իզաբելին այնքան երկար ենք սպասել, որ հիմա դժվարանում ենք խոսել զգացողություններից»,- ասել է նորաթուխ մայրիկը:

Սվետլանան ու Իզաբելն արդեն տանն են ու իրենց հիանալի են զգում:

BRAVO.am-ը շնորհավորում է ամուսիններին՝ Իզաբելին ու աշխարհի բոլոր փոքրիկներին առողջ ու անհոգ մանկություն մաղթում:

Նյութը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Սվետլանա Բոսնոյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW