Թառահար Միքայել Ոսկանյանն ազգային այս երաժշտական գործիքը նվագում է 9-ը տարեկանից, արդեն 100-ից ավելի երգերի եւ շուրջ 70 գործիքային ստեղծագործությունների հեղինակ է: Նա հիմնադրել է “Միքայել Ոսկանյան եւ ընկերներ” բենդը, որի նպատակը հետեւյալն է. “Փորձում ենք թառի հնչյուններն ավելի ժամանակակից դարձնել ու այս գործիքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Հուսով եմ, մեզ քիչ թե շատ հաջողվում է անել դա”:
Թառահար Միքայել Ոսկանյանը
Էթնիկ ջազ, ավանգարդ ֆոլք, ֆոլք ֆյուժն եւ այլ ոճերում հանդես եկող խումբը հասցրել է բազմաթիվ համերգներ ունենալ, իսկ ներկայում միաժամանակ մասնակցում է երկու մրցույթի. “Բավական հեղինակավոր եւ մեզ համար շատ կարեւոր մրցույթներ են, քանի որ հայկական ազգային նվագարանը` թառը, ներկայացնում ենք միջազգային ասպարեզում”:
Թառահար Միքայել Ոսկանյանը
Միքայել Ոսկանյանն ասել է, որ Օդեսայում կայանալիք ջազ-իմպրովիզացիաների մրցույթին մասնակցում է որպես անհատ կատարող, իսկ նյույորքյան մրցույթին նրա հետ է նաեւ բենդը: Հիմա օնլայն քվեարկության փուլն է, եւ հայ երաժիշտներին հաղթելու համար հարկավոր է նաեւ ձեր աջակցությունը: “Միքայել Ոսկանյան եւ ընկերներ” բենդի օգտին կարող եք քվեարկել հետեւյալ երկու հղումով` http://master-jam.com/en/participant-miqayel-voskanyan-tar-armenia/ (Օդեսայի մրցույթ) http://madeinnyjazz.com/miqayel_voskanyan_friends_band/ (Նյու Յորքի մրցույթ):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը/Bravo.am/
Լուսանկարները` Միքայել Ոսկանյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: