Մկրտիչ Արզումանյան-Հովհաննես Ազոյան դուետի նոր աշխատանքը հանդիսատեսը գնահատեց օրերս: «Պլյուս-մինուս» ներկայացման պրեմիերայից հետո BRAVO.am-ը զրուցել է դերասանների հետ իրենց իսկ «պլյուսների» եւ «մինուսների» մասին: Նրանց` կատակով եւ իրականությամբ համեմված պատասխանները ներկայացնում ենք ստորեւ:
Հովհաննես Ազոյանը եւ Մկրտիչ Արզումանյանը
Հովո - Ինչքան Մկոյի «պլյուսներն» են շատ, այնքան` իմ «մինուսները»:
Մկո - Հովոյի «մինուսներն» այնքան շատ են, որ կդժվարանամ թվարկել:
Հովո -Մկոյի ամենամեծ «մինուսն» այն է, որ իր ձեռնարկած բոլոր գործերում շատ է անհանգստանում:
Մկո - Հովոյի «մինուսը» հասակն է, իսկ ավելի լուրջ՝ շատ է ուշանում:
Հովո - Իմ անձնական «մինուսները» շատ են, չէի ցանկանա թվարկել, բայց «պլյուսներ» էլ ունեմ` աշխատանքում շատ չեմ անհանգստանում, մեկ էլ լավ մարդ եմ:
Մկրտիչ Արզումանյանը եւ Հովհաննես Ազոյանը
Մկո - Իմ «պլյուսների» մասին ի՞նչ ասեմ, թող Հովոն ասի: Հասակս էլ երբեմն «պլյուս» է, երբեմն՝ «մինուս». երբ որեւէ տեղով անցնում եմ ու գլուխս դիպչում է, ստացվում է, որ բարձրահասակ լինելը «մինուս» է, բայց հակառակ իրավիճակներ էլ են լինում:
Հովո - Մկոն հրաշալի խաղընկեր է: Կես խոսքից իրար հասկանում ենք, մեր դուետը տարիների փորձ ունի: Մենք փոխանցումներով ենք աշխատում, ինչպես ֆուտբոլում: Դա է մեր հաջողության գաղտնիքը:
Մկո - Հովոյի հետ աշխատելը շատ հեշտ է: Նա իր գործում պրոֆեսիոնալ է: Մեր դուետը ստացվում է միմյանց լավ հասկանալու շնորհիվ: Կարեւորը` կարողանում ենք հանդիսատեսին դրական լիցքեր փոխանցել:
Եվ վերջում Հովոն անկեղծացավ. ««Պլյուս-մինուս» ներկայացման «պլյուսը» ես եմ, «մինուսը»՝ Մկոն, բայց պիտի խոստովանեմ, որ դա է այս ներկայացման միակ «մինուսը»»:
Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` «Պլյուս-մինուս»-ի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: