×


Մկրտիչ Արզումանյանի ապագայի աշխատանքը :)

Մկրտիչ Արզումանյանին դեկտեմբերի 2-ին հյուրընկալել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, իսկ առիթը «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծն էր։ Հումորիստ-դերասանը փոքրիկներին ներկայացրեց Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունը» հեքիաթը։

Մկրտիչ Արզումանյանը մասնակցել է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծին


Դահլիճը լեփ-լեցուն էր դպրոցահասակ հանդիսականներով, որոնց համար բեմադրվել էր փոքրիկ ներկայացում գրադարանի թատերական խմբակի սաների ու Մկոյի մասնակցությամբ, նաեւ տեղի ունեցավ հեքիաթի քննարկում, նկարազարդման ֆլեշմոբ։ Հումարիստը լուսանկարվեց բոլոր ցանկացողների հետ, պատասխանեց երեխաներին հետաքրքրող հարցերին, նշեց, որ սիրում է խաղալ բասկետբել, ֆուտբոլ եւ թենիս։

BRAVO.am-ի հետ զրույցում Մկոն ասաց, որ բաց չի թողնում երեխաների հետ հանդիպումները.«Այնքան անկեղծություն ու պատասխանատվություն կա, որ յուրաքանչյուր բառս, շարժումս պետք է շատ ուշադիր անեմ, որովհետեւ նրանք ամեն ինչ ընկալում են։ Կարծում եմ՝ գրքերի ու գրականության մասին հանդիպումները պետք է հաճախ լինեն, քանի որ մեր երեխաների զարգացման համար օդ ու ջրի նման կարեւոր են, ես էլ սիրով կմասնակցեմ»։

Հետաքրքրվեցինք` ինչու նրա երեխաները ներկա չէին միջոցառմանը.«Աղջիկս դպրոցում էր, տղաս մի քիչ վատառողջ է։ Երբ փոքր էին, ես ու կինս հնարավորինս շատ հեքիաթներ էինք կարդում, փորձում մոտեցնել գրքերին. ոչ մի հեռախոս ու «iPad» չեն կարող նույն դրական լիցքերն ու էներգիան տալ։ Չեմ կարող ասել, որ անընդհատ մեր երեխաներին խորհուրդ ենք տալիս գիրք կարդալ, բայց պետք է հնարքներ մտածել, որ հնարավորինս մոտ լինեն գրականությանը։ Անկեղծ ասած` ինձ ու կնոջս էլ ոչ միշտ է հաջողվում»։

Մկրտիչ Արզումանյանը մասնակցել է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծին


Դերասանը նշեց, որ այժմ զուգահեռ ընթերցում է 3 գիրք.«Երբ ազատ ժամանակ եմ ունենում, կարդում եմ եւ իմ աշխատանքի հետ կապված, եւ գեղարվեստական գրականություն։ Հիմա վերընթերցում եմ Բեռնարդ Շոուի պիեսները, նաեւ Շեքսպիրի գործերը։ Ինձ համար հետաքրքիր են պատմական գրքերը»։

Մկոն, բացելով փակագծերը, հայտնեց, որ մանկական բեմադրություն ստեղծելու նպատակ ունի.«Թատերական տարբեր մտքեր ունեմ, որոնց քիչ-քիչ կանդրադառնամ առաջիկա տարիների ընթացքում, այդ թվում՝ մանկականին։ Ներկայացումները շատ աշխատատար են, մանրամասն պետք է աշխատենք։ Ընդհանրապես, ապագայում ինձ ավելի շատ պատկերացնում եմ թատրոնում, որն ավելի հոգեհարազատ է»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW