“Ներիր”. այսպես է կոչվում Մհեր Մեսրոպյանի ռուսալեզու նոր երգը, որի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել Լվով քաղաքում: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իր նոր աշխատանքը հանրությանը կներկայացնի հուլիսին:
Մհերը
Նիկ Էգիբյանի հեղինակած երաժշտությամբ եւ Դիանիտա Լաուրինդայի խոսքերով երգը սիրո մասին է, ռեժիսորի դերը ստանձնել է Մհերի պրոդյուսերը` Գեորգի Հարությունյանը.“Մեղեդային ստեղծագործություն է: Հոլովակն էլ, որպես այդպիսին, սյուժե չունի. գրաֆիկական լուծումներով է”:
Երգիչը պատմել է, որ վերջերս Արցախում հանդես է եկել բարեգործական մենահամերգով.“Այնտեղ ներկայացրի նաեւ իմ “Հավատա” ձայնասկավառակը: Բացի այդ, թողարկել եմ տեսասկավառակ, որտեղ զետեղված են երգերիս կարաոկե տարբերակները”:
Մհերը
Մհերից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչքանով են հավաստի ընտրյալ ունենալու լուրերը.“Վարելով ստեղծագործական ակտիվ կյանք` հիմա, անկեղծ ասած, ժամանակ չունեմ անգամ մտածելու անձնականիս մասին: Կարծում եմ` անձնական կյանքս դասավորելու համար ստիպված կլինեմ որոշ ժամանակ դադար տալ ստեղծագործելուն”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մհերի անձնական արխիվից


×
5,571






