×


Մոնսերատ Կաբալիեն բացօթյա համերգ կտա Արցախում

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն հոկտեմբերի 14-ին բացօթյա համերգով հանդես կգա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Մոնսերատ Կաբալիեն


Սա երգչուհու արդեն երկրորդ այցն է Արցախ: 2013 թվականի հունիսին Մոնսերատ Կաբալիեն գտնվում էր Լեռնային Ղարաբաղում որպես ՄԱԿ-ի խաղաղության դեսպան: Այցի շրջանակում նա հանդիպել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Մոնսերատ Կաբալիեն


2013 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում կայացել է Մոնսերատ Կաբալիեի “Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ” ալբոմի շնորհանդեսը:

Հոկտեմբերի 14-ին կայանալիք համերգի աջակիցը Կոնվերս Բանկն է:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW