BRAVO.am-ի` բացառիկ իրավունքով ներկայացրած «Ֆուլ Հաուս» սիթքոմից Մոսո Կարապետյանի հարսանեկան լուսանկարները բուռն քննարկման առարկա դարձան: Նորապսակներն օրերս են վերադարձել Դուբայում անցկացրած մեղրամսից, եւ մեզ հետ զրույցում դերասանը պատմել է ոչ միայն հանգստի մասին, այլեւ պատասխանել է քննադատության արժանացած հարսի զգեստի ընտրությանը վերաբերող մեր հարցին:
Մոսո Կարապետյանը եւ Քրիստինա Հովհաննիսյանը` Դուբայում
«Հարսանիքը շատ լավ անցավ` առանց միջադեպերի, ուրախ, մեր ծրագրածից ու պատկերացրածից էլ լավ: Ընկերներս երգել են, պարել ու ուրախացել: Ի դեպ, խնջույքի ժամանակ եղբորս 5-ամյա տղան Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» երգը կատարել է հատուկ Արփինե Գաբրիելյանի համար. պարզվում է` նրան է սիրահարված:)»,-պատմել է նա:
Անդրադառնալով սոցիալական ցանցերում իրենց ուղղված մեկնաբանություններին` Մոսոն նշել է, որ տեղյակ է դրանց բովանդակությանը.«Կարդացել եմ մի քանիսը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր շնորհավորել են մեզ: Շնորհակալ եմ նաեւ նրանց, ովքեր ոչ տեղին մեկնաբանություններ են գրել: Նրանց համար աշխատանք կգտնեմ, որ պարապությունից անիմաստ բաներ չանեն»:
Մոսո Կարապետյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի պսակադրությանը
Դերասանի խոսքով` սիրելիի հարսի զգեստը նախապես տեսել էր եւ համաձայնել, որ հենց դա կրի.«Ամեն մարդ ունի իր ճաշակը: Եթե մեկի հարսանիքն է, ապա հենց նա է ընտրում իր զգեստն ու մյուս բոլոր պարագաները: Կինս ցանկացավ այդ ձեւվածքով զգեստը հագնել, եւ փոփոխություններ անելու կարիք չկար»:
Անդրադառնալով հարսանեկան ճամփորդությանը` Մոսոն պատմել է, որ առաջին անգամ լինելով Դուբայում, շատ լավ ժամանակ են անցկացրել, իսկ այսօր արդեն Երեւանում զբաղված է «Ֆուլ Հաուս» շոուի փորձերով:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: