×


Մոսո Կարապետյանը շուտով հայր կդառնա

Մոսո Կարապետյանն ու Քրիստինա Հովհաննիսյանը շուտով ծնողներ կդառնան: «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասանն առաջինը BRAVO.am-ի հետ է խոսել ապագա երեխայի մասին, նաեւ տրամադրել է իրենց նոր ֆոտոշարքը, որտեղ երեւում է կնոջ կլորացած փորիկը:):

Մոսո Կարապետյանը եւ Քրիստինա Հովհաննիսյանը


«Եվս երկու ամիս, եւ ես կդառնամ աշխարհում ամենաերջանիկը իմ նոր ու մի քիչ արդեն մեծ ընտանիքով, առաջ Աստված»,-ասել է Մոսոն եւ ավելացրել. «Կինս շատ լավ է տանում հղիությունը. հանգիստ, առանց ամռանը ձյուն ուզելու:)»:

Մոսո Կարապետյանը եւ Քրիստինա Հովհաննիսյանը


Նա պատմել է, որ ուրախալի լուրն իմացել է առավոտյան՝ գործնական հանդիպման գնալուց առաջ.«Այնքան ուրախ էի, որ այդ հանդիպումը վերածվեց խնջույքի»:

Մոսո Կարապետյանը եւ Քրիստինա Հովհաննիսյանը


Մոսոն ու կինն արդեն գիտեն փոքրիկի սեռը՝ տղա է.«Երբ իմացա այդ մասին, անբացատրելի էին զգացողություններս, որովհետեւ իմ երազանքներից եւս մեկն էլ պիտի կատարվեր: Անունը դեռ վերջնական չենք որոշել»:

BRAVO.am-ը թեթեւ հղիություն է մաղթում Քրիստինային եւ, իհարկե, առողջ բալիկ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները տրամադրել է Մոսո Կարապետյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին