Լեւս Դավթյանն այսօր նշում է 27-ամյակը: Դերասանը BRAVO.am-ին հայտնել է, որ տարեդարձի առթիվ իրեն հաճելի անակնկալ են մատուցել.«Գնելի հետ մեր տանը նստած էինք, արդեն բավական ուշ էր, բայց նա չէր գնում. կարծես ինչ-որ բանի էր սպասում: Ուղիղ կեսգիշերին մեկ էլ իմ գիժ ընկերները եկան: Անաիսը, Մոսոն` իր նշանածի հետ, Սոնան, Անին եւ Սիսակն ինձ համար տորթ էին բերել, շամպայն, հրավառություն եւ այլն»:
Լեւս Դավթյանն այսօր նշում է 27-ամյակը
Հոբելյարի խոսքով `մինչ ուշ գիշեր մտերիմների հետ պարել, խմել եւ զվարճացել է. «Շատ լավ խնջույք էր. մայրիկս դաշնամուր նվագեց, երգեցինք, ուրախացանք(փոքրիկ տեսանյութը կարող եք դիտել այստեղ - հեղ.): Թեեւ երբեք նախապես ոչինչ չեմ ծրագրում, մեծ տոն է ստացվում: Միշտ տանն եմ լինում, ովքեր էլ ցանկանում են, գալիս են ինձ շնորհավորելու: Գիշերն ընկերներս գնացին, բայց գիտեմ, որ այսօր երեկոյան էլի գալու են»:
Թեեւ կազմակերչական ջիղով աչքի է ընկնում Լեւսը, նրա ծննդյան տարեդարձի խնջույքի նախապատրաստական աշխատանքներով այս անգամ զբաղվում է Անաիսը.«Նա իր վրա է վերցրել այդ պարտականությունը, նույնիսկ «դրես-կոդ» է որոշել. բոլորը պետք է սպիտակ հագուստով ներկայանան»:
Լեւս Դավթյանը
Իր ամենատպավորիչ տարեդարձներից դերասանն առանձնացրել է ծառայության ժամանակ Ջաբրայիլում անցկացրած ծննդյան օրը, նաեւ նշել է, որ այս անգամ տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքը կապված է անձնական երջանկության հետ:
BRAVO.am-ը շնորհավորում է Լեւսին եւ մաղթում երազանքի իրականացում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լեւսի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: