×


Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը սպասում են իրենց առաջնեկին

Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը շուտով ծնողներ կդառնան: Դերասանուհին առաջինը BRAVO.am-ին է վստահել գեղեցիկ կարգավիճակով ֆոտոշարքը, պատմել զգացողությունների եւ ամուսնու արձագանքի մասին:

«Հղիության երկրորդ եռամսյակում եմ: Երբ իմացա` բալիկի եմ սպասում, անիրական զգացողություն ապրեցի. երջանկության ու հուզմունքի փունջ էր»,-ասել է ապագա մայրիկը եւ նշել, թե ինչպես է լուրը հայտնել ամուսնուն. «Չչնայած` ուզում էի գեղեցիկ ու ինքնատիպ անակնկալ անել, չդիմացա ու հենց նույն օրն անմիջապես ասացի: Ինձնից ավելի շատ հուզված ու ուրախ էր»:

Աննա Սիմոնյանը եւ Մովսես Երեմյանը


Աննան եւ Մովսեսը դեռեւս չգիտեն ապագա փոքրիկի սեռը.«Ամեն մեկս ունենք մեր նախընտրությունը, բայց համոզված եմ` երկուսս էլ հավասարաչափ ուրախ կլինենք թե տղայի, եւ թե աղջկա համար: Կարեւորը` առողջ երեխա ունենանք»:

Աննա Սիմոնյանը եւ Մովսես Երեմյանը


Դերասանուհին նշել է նաեւ, որ հղիությունը հիվանդություն չէ, ուստի կշարունակի աշխատել եւ նկարահանվել:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աստղիկ Միրաքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW