Մովսես Նիկողոսյանն իր կյանքի մասին անկեղծ զրույցներն առաջինը վստահում է BRAVO.am-ին: Նախ նա խոսեց դատվածության մասին, ապա թե ինչպես է հանդիպել սիրելիին: Դերասանը նշել էր, որ իրավունք չունի բացակայել երկրից, այդ պատճառով էլ արտերկրում բնակվող ընկերուհուն հաճախ չի տեսնում, իսկ իրենց միության խորհրդանիշ մատանին նվիրել էր, երբ վերջինս էր եկել Երեւան: Պարզվում է՝ օրերս Մովսեսը հնարավորություն է ունեցել մեկնել Ռուսաստան, հանդիպել ընտրյալին, նաեւ իրականացնել նշանադրության արարողությունը:):
«Ամեն բան եղավ այնպես, ինչպես որոշել էի ու խոստացել իմ գեղեցկուհուն: Մեկնեցի, եւ մենք նշանվեցինք. կատարվեց իմ եւ նրա մեծ երազանքներից մեկը: Նախորդ անգամ, երբ մատանի էի նվիրել, դա համարեցինք խնամախոսություն, իսկ այս անգամ արդեն ավանդական նշանադրություն արեցինք: Հաջորդ քայլը կլինի հարսանիքը, արդեն իմ հողի վրա՝ իմ Հայաստանում»,-պատմել է նա:
Մովսես Նիկողոսյանը՝ նշանածի հետ
6 ամսվա բաժանումից հետո Մովսեսի եւ Օվսաննայի հանդիպումը շատ ջերմ է անցել.«Սիրո եւ լուսավոր մթնոլորտում նրա հետ ամեն վայրկյանը ինձ համար մի ամբողջ կյանք է, թանկ ամեն մի պահն ու րոպեն: Իմ հրեշտակը շատ էր սպասում ինձ, ես էլ՝ նրան տեսնելուն»:
Դերասանը մեզ հետ զրույցում խոստացել է սիրելիին այլեւս չսպասեցնել եւ սեր է խոստովանել.«Սիրտս, խոստանում եմ, դու այլեւս ինձ չես սպասի, մենք շուտով կամուսնանանք եւ մեզ ոչինչ չի բաժանի` ոչ հեռավորություն, ոչ մի բան, քանի որ ես քեզ անսահման սիրում եմ»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մովսես Նիկողոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: