×


Մովսեսի եւ Աննայի որդու առաջին լուսանկարը

Կես տարի է` Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը վայելում են ծնող լինելու բերկրանքը: Ամուսինները միայն այսօր` երեխայի 6-ամսյակին, առաջին անգամ հրապարակել են իրենց առաջնեկի լուսանկարը:

Փոքրիկ Անրիի լուսանկարն իր ինստագրամյան էջում տեղադրել է Աննան եւ, իհարկե, գրառում է կատարել:

Անրին


«Հրաշք Անրի, թող քո առաջ բացվեն բոլոր դռները, որ կարողանաս սիրել եւ վայելել այս կյանքը: Առողջ եղիր մարմնով ու հոգով, որովհետեւ մնացած ամեն բան քո ձեռքերում է: Թող հաջողությունը դառնա ստվերդ ու հետեւի քեզ ամենուր: Թող սերը առաջնորդի քեզ կյանքում, որ ձեռք բերես մնայուն արժեքներ: Ավելի հաճախ ժպտա, որ երկարի մեր կյանքը: Աստված քեզ հետ, տղաս»,-նշել է նա:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW