×


Յանա Դանիելյանը վրդովված է

Առաջին դեպքը չէ, երբ հայտնիների անունն ու լուսանկարներն օգտագործվում է սոցիալական ցանցերում կեղծ էջեր բացելու նպատակով: Այս անգամ թիրախը Յանա Դանիելյանն է: Հաղորդավարուհին BRAVO.am-ին հայտնել է, որ խնդրի մասին տեղեկացել է ընկերներից:



«Նա ընկերության առաջարկներ է ուղարկում ծանոթներից եւ իմ անունից շատ վատ բնույթի նամակներ գրում: Շատ բարկացած եմ, չգիտեմ եւ չեմ էլ ուզում իմանամ, թե ով է կանգնած այս ամենի ետեւում: Ցանկությունս մեկն է՝ որքան հնարավոր է շուտ ջնջվի այդ էջը: Եթե մարդկային լեզուն չհասկանա, այլ մեթոդների կդիմենք»,-ասել է Յանան:



Հաղորդավարուհուն մտահոգել է երեւույթը.«Վատ չէ, որ այս կամ այն հայտնիի անունով պարբերաբար ֆան-էջեր են բացվում, բայց դա իրավունք չի տալիս նրա անունից ներկայանալ: Թող ամեն մարդ իր կյանքով ապրի ու չօգտագործի ուրիշի անունն ու հայտնիությունը»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Յանա Դանիելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW