Վահագնի թաղամասի “Արարատ գոլֆ” ակումբում երեկ տեղի է ունեցել “Յոթ մեղք, յոթ բույր” նախագծի շնորհանդեսը, որի շրջանակում պարֆյումեր Արման Մանուկյանն առաջին անգամ ներկայացրել է իր ստեղծած բույրերը եւ կտավները: Ցուցահանդեսը մեկնարկել է “Յոթ մահացու մեղք” թատերական ներկայացմամբ, որի կազմում ընդգրկված է 8 դերասան` մեղքերի եւ սատանայի կերպարանքներով:
“Յոթ մահացու մեղք” ներկայացմանը
Ներկայացման բեմադրիչ եւ նախագծի պրոդյուսեր Գուժ Թադեւոսյանը պատմել է, որ իր ներկայացման պրեմիերայի ժամանակ է ծանոթացել Արմանի հետ, տեղեկացել նրա գործունեության մասին, եւ որոշել են միասին աշխատել.“Կտավների, օծանելիքի ու ներկայացման մեջ հոգի ու սիրտ ենք դրել, կարծում եմ` մարդկանց դուր կգա: Մոտ ապագայում կրկին կցուցադրենք հանդիսատեսին”:
Արման Մանուկյանի կտավներից
Արման Մանուկյանի խոսքով` օգտագործել է հայկական բնաշխարհի ծաղկաբույրերը.“Հավաքածուից երկուսը նախատեսված են առավոտյան, երկուսը` ցերեկը, մյուս երկուսն էլ երեկոյան օգտագործելու համար, իսկ վերջին բուրմունքը կարելի է օգտագործել օրվա բոլոր ժամերին”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: