×


Յուրի Իգիթխանյան. “Ամեն ամսվա այդ օրը մեր տանը տոն է”

Դերասան-ամուսիններ Յուրի Իգիթխանյանն ու Անուշ Սարգսյանն իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո յուրաքանչյուր ամսվա 12-ին տորթով ու մոմերով նշանավորում են փոքրիկի ծնունդը: Իսկ փետրվարի 12-ին նորաստեղծ ընտանիքում կրկնակի տոն կլինի, քանի որ այդ օրը նաեւ դերասանի 31-րդ տարեդարձն է.“Ամեն ամսվա այդ օրը մեր տանը տոն է: Թեեւ շատ հյուրեր չենք ընդունում, բայց ընտանիքով անպայման նշում ենք: Իմ ծնունդն էլ կնշենք ընտանեկան միջավայրում”:

Յուրի Իգիթխանյանը եւ Անուշ Սարգսյանն` իրենց որդու հետ


BRAVO.am-ի հետ զրույցում դերասանն ասել է, որ 6 ամսական Սերգեյն ակտիվ երեխա է, նրա հետ արտերկիր դեռ չեն մեկնել, բայց Հայաստանի սահմաններում երբեմն միասին շրջում են.“Չենք վախենում ցուրտ եղանակից ու սառը օդից, կոփում ենք, որ սովոր լինի կլիմայական փոփոխություններին: Դեռ փոքրիկ է, բայց աչքերից ու հույզերից արդեն երեւում է, որ ակտիվ ու չարաճճի երեխա է”:

Յուրի Իգիթխանյանի եւ Անուշ Սարգսյանի որդին` Սերգեյը


Անուշ Սարգսյանը ժամանակավոր դադարից հետո կրկին վերադարձել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, իսկ Յուրին այժմ զբաղված է միայն կոմերցիոն ներկայացումներում, նաեւ վարում է կորպորատիվ միջոցառումներ.“Հնարավոր է` “Արմմոնո” փառատոնի շրջանակում նոր բեմադրությամբ բեմ բարձրանամ: Հիմնականում միջոցառումներ եմ վարում Հայաստանում եւ Ռուսաստանում` Կրասնոդարից մինչեւ Մոսկվա: Շուտով կնոջս հետ միջոցառումների կազմակերպման մեր ընկերությունը կհիմնենք”:

Յուրի Իգիթխանյանը եւ Անուշ Սարգսյանն` իրենց որդու հետ


Յուրին իրեն այժմ լիարժեք երջանիկ է համարում.“Ունեմ հրաշալի կին, հրաշալի որդի, մայրս Միացյալ Նահանգներից նոր է վերադարձել ու մեզ հետ է: Մեր երջանկությունն ավելին կլինի, եթե շատ երեխաներ ունենանք. տարիների ընթացքում այդ հարցն էլ կլուծվի”:

BRAVO.am
Լուսանկարները` Յուրի Իգիթխանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW