×


Նազենի Հովհաննիսյան. «Մարդը հրաբխի պես է, ժամանակ առ ժամանակ պետք է ժայթքի»

Նազենի Հովհաննիսյանն այս օրերին իր ամառային հանգիստն է վայելում Սիցիլիայում: Հաղորդավարուհին Ինստագրամի իր էջում հրապարակում է լուսանկարներ, որոնք ուղեկցվում են գրառումներով:

Նազենի Հովհաննիսյանը


«Երբեմն մենք իսկապես կարիք ունենք «մաքրելու» մեր ուղեղը` «լվանալու» բացասական ու կազմալուծող մտքերից... Ծովը դրա համար լավագույն միջոցն է :)»,- գրել է հաղորդավարուհին:

Հաղորդավարուհի-դերասանուհին նաեւ Սիցիլիայի Սավոկա քաղաքում հանդիպել է  «Կնքահայրը» ֆիլմի նիկարահանումներին մասնակցած մի կնոջ: Նազենին տեսանյութ է հրապարակել, որն ուղեկցել է հետեւյալ գրառումով:

«Սիցիլիայի Սավոկա քաղաքում #4 տանը ապրում է Ֆրանչեսկան` Ապոլոնիայի մայրը «Կնքահայրը» ֆիլմից, հարսանիքի տեսարանի նկարն է ինձ ցույց տալիս ու պատմում, թե ինչպես էր նկարահանվել 44 տարի առաջ։ Հ.Գ. Ի դեպ, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան սովորություն ուներ ներառելու մասայական տեսարաններում տվյալ տեղանքի բնակիչներին, որոնք էլ կազմում էին սիցիլիական մաֆիայի ամենահայտնի կլանների մասին պատմող ռոմանտիկ ֆիլմի հիմնական կոլորիտը»։

Նազենի Հովհաննիսյանը


Նազենին տեսել ու լուսանկարվել է նաեւ Էթնա հրաբխի խառնարանի մոտ. «Էթնա հրաբխի խառնարանն է, այստեղից է 2014-ին ժայթքել հրաբուխը կրկին, քանզի այն գործող է, հանգած չէ ։) Սիցիլիայի առանձնահատկություններից է... Մարդը հրաբխի պես է, ժամանակ առ ժամանակ պետք է ժայթքի, ներսի կուտակածը լավայի պես դուրս հորդա ու տարածվի։ Տա Աստված, որ դրականի կուտակում լինի, ոչ թե բացասականի, այլապես վտանգը մեծ կլինի»:

Bravo.am

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW