×


Նազենի Հովհաննիսյան.«Ես փորձում եմ շտկել սխալներս, թեեւ…»

Նազենի Հովհաննիսյանն այսօր հայրիկի հետ լուսանկար է հրապարակել իր «ֆեյսբուքյան» էջում, որն ուղեկցվում է կարեւոր մի գրառմամբ. «Դադարել ենք շփվել մեկս մյուսի հետ` ընկերների, ազգականների, գործընկերների, ծնողների... Ժամանակակից աշխարհն ամեն ինչ անում է «Մարդու» հարմարավետության համար, բայց իրականում հեռացնում է մի մարդուն մյուսից։ Ես փորձում եմ շտկել սխալներս, թեեւ չեմ կարող հետ տալ ժամանակը... կամ վերադարձնել մայրիկիս ... »:

Նազենի Հովհաննիսյանը` հայրիկի հետ


Դերասանուհի-հաղորդավարուհին նաեւ հավելել է.«Էնքան մե՜ծ երջանկություն է պարզապես գրկել հայրիկիդ, շնչել նրա հետ նույն ռիթմով, զգալ քեզ երեխա, եւ գիտակցումից, որ քո ապրած ամեն վայրկյանը նրանն է, ուրախանալ... խաղաղվել... ու տարածվե՜լ, տարածվե՜լ, տարածվել...»:

Նազենի Հովհաննիսյանը


Նազենին նաեւ խոստովանել է, որ նկարվելու օրը վատառողջ է եղել.«Ահավոր տաքություն ունեի, հայրիկիս որ գրկեցի, տաքությունս իջավ։)»:

BRAVO.am
Լուսանկարները` Նազենի Հովհաննիսյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW