Նազենի Հովհաննիսյանն իր «ֆեյսբուքյան» էջում անդրադարձել է Մեծ պահքի խորհրդին: Դերասանուհի-հաղորդավարուհին գրել է.«Հարցն այն է, որ մենք միշտ ուզում ենք երիտասարդ մնալ. գոնե ես չեմ ճանաչում մարդու, ով ցանկանար ծերանալ։ Իսկ դո՞ւք։ Գեղեցիկ ծերանալ, գուցե, բայց ոչ՝ պարզապես ծերանալ։ Մարդ սիրում է, ստեղծագործում կամ ընտանիք է կազմում, որ կանխի ծերությունը։ Չէ՞ որ երեխաներով կամ թոռներով մենք նաեւ դառնում ենք անմահ։ Արվեստագետի երեխան էլ իր ստեղծագործությունն է։
Նազենի Հովհաննիսյանը
Մենք բոլորս մահից առավել վախենում ենք անհաշտ ու տգեղ ծերությունից, տղամարդիկ` նույնպես ու հաստատ։
Երեւի այն պահից սկսած, երբ մարդը հաղթահարի իր «ծերության» վախը, կհաղթահարի նաեւ մահվան վախը։
Հ.Գ. Մեծ պահքն օգնում է հաշտվել ինքդ քեզ հետ։ Անհարմարությունը միայն այն է, որ բոլորին ու ամենուր ասում ես ճշմարիտ իրականությունը։ Իսկ ճշմարտությունը ծերության պես է. միշտ առկա, բայցեւ միշտ անսպասելի։ Ու… չսիրված»։
BRAVO.am
Լուսանկարը` Վիգեն Մնոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: