×


Նազենի Հովհաննիսյանի մաղթանքը Սոֆի Մխեյանին:)

Այն, որ Սոֆի Մխեյանն ու Նազենի Հովհաննիսյանը մտերիմ եւ գրեթե անբաժան ընկերուհիներ են, ցույց է տվել ժամանակը, դա են փաստում նաեւ BRAVO.am-ում վերջին տարիների ընթացքում տեղ գտած բազմաթիվ լուսանկարները, որոնց “ծաղկաքաղն” էլ այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողներին:):

Սոֆի Մխեյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Ապրիլի 8-ը Սոֆի Մխեյանի համար տոնական է. այսօր երգչուհու ծննդյան տարեդարձն է:): Եվ ահա, դերասանուհի, հաղորդավարուհի ընկերուհին նրան բարեմաղթանքներ է հղել նաեւ սոցիալական ցանցի իր էջում` գրելով հետեւյալը.“Ժամանակն ու տարածությունը միայն ամրացնում են ընկերությունը, եթե այն իսկական է, զրկանքներն ու դժվարությունները կոփում են մարդուն, ծանր կացությունը մերկացնում ու բացահայտում նրա իրական էությունը… Եվ երբ այդքանից հետո գիտակցում ես այդ մարդու անգին լինելն ու նրա կարեւորությունն առհասարակ եւ ի մասնավորի՝  քո կյանքում, հասկանում ես, որ երջանիկ ես”։

Սոֆի Մխեյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Նազենին Սոֆիին կրակե աղջիկ է անվանել:).“Քո անսպառ նվիրումն ընտանիքիդ եւ, մանավանդ, ընկերներիդ անհնարին է փոխհատուցել, թեեւ ես կփորձեմ: Քեզ այնպիսի բարձունք եմ մաղթում, որ այնտեղից տեսնես միայն կարեւորն ու գեղեցիկն`  իր անսահմանությամբ, իսկ անկարեւորն ու մանրը թող այդպես էլ մնան ներքեւում` աննկատ: 2003-ին, երբ Ավետի հետ “Կռունկ”-ի բեմում քեզ “կնքեցինք” “մխող”, մի բան գիտեինք, էլի։)”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սոֆի Մխեյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW