Հանգստյան օրերը հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների համար, ինչպես գիտեք, բավական բուռն են անցել: BRAVO.am-ն արդեն պատմել է Նազենի Հովհաննիսյանի 32-ամյակի կապակցությամբ Սոֆիի, Անդրեի եւ Ավետի մատուցած անակնկալի, ինչպես նաեւ Սիրուշոյի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին:
Նազենի Հովհաննիսյանը
Հաղորդավարուհի-դերասանուհին իր “ֆեյսբուքյան” էջում վերոնշյալ իրադարձությունները համախմբել է մեկ գրառման մեջ` այդ կերպ կիսվելով տպավորություններով.“Վերջապես սթափվեցի ծննդյանս օրվա “հորձանուտից” հետո։): Անհամրելի շնորհավորանքներն առաջացրին սիրո եւ երջանկության “գլխապտույտ”… ։) Խոնարհությամբ ու երախտագիտությամբ եմ ընդունում այդ մեծագույն պարգեւը, երբ հայտնի ես ոչ թե մարկանց աչքի համար, այլ` սրտի…”:
Նազենի Հովհաննիսյանը
“Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար: Որքան հպարտ եմ, որ բարեբախտություն եմ ունեցել ծնվելու նույն օրը մեծ գրող, իր գործի ու հայրենիքի բացառիկ նվիրյալ Պերճ Զեյթունցյանի հետ։): Շնորհավոր ծնունդդ, վարպետ: Հ.Գ. Բայց դե, այդ օրվա մեծագույն նվերը արորդու` քաղցրաձայն Սիրուշոյի որդու ծնունդն է, այնպես որ, եռակի եմ նշելու տարեդարձս”,-հավելել է Նազենին:
BRAVO.am
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: